Համարը 
N 1511-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.30/37(457)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի
N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021թ.

N 1511-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի N 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «խմբերում ընդգրկված քաղաքացիներին տրամադրվում են պետական նպաստներ, որոնք հաշվարկվում են պետական նպաստի բազային չափի և անձի կարգավիճակով պայմանավորված՝ գործակցի արտադրյալով» բառերը փոխարինել «խմբերի անձանց նշանակվում և վճարվում են ամենամսյա պետական նպաստներ» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում «նպաստ վճարել» բառերը փոխարինել «նպաստը վճարվում է» բառերով.

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը.

1) որը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է հաշմանդամ երեխա (այսուհետ՝ հաշմանդամ երեխա)՝ 21 600 ՀՀ դրամի չափով.

2) որի ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում և ճանաչված չէ հայրությունը (այսուհետ՝ միայնակ մոր երեխա)՝ 14 500 ՀՀ դրամի չափով.

3) որի ծնողները (միակ ծնողը) մահացել են (է), զրկվել են (է) ծնողական իրավունքներից, ճանաչվել են (է) անգործունակ, խուսափում են (է) երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են (է) մահացած կամ անհայտ են (է) (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.

4) որի ծնողներից մեկը մահացել է, զրկվել է ծնողական իրավունքներից, ճանաչվել է անգործունակ, խուսափում է նրա դաստիարակությունից կամ իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած (այսուհետ՝ միակողմանի ծնողազուրկ երեխա)՝ 25 200 ՀՀ դրամի չափով.

5) որի ծնողը զոհվել (մահացել) է Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ (այսուհետ՝ զոհված զինծառայողի երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.

6) որի օգտին դատական կարգով սահմանված է ալիմենտ (այսուհետ՝ ալիմենտ ստացող երեխա)՝ 9 500 ՀՀ դրամի չափով.

7) որի ծնողը շարքային կամ կրտսեր հրամանատարական կազմի ժամկետային զինծառայող է (այսուհետ՝ ժամկետային զինծառայողի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով.

8) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 1-ին խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 1-ին խմբի հաշմանդամի երեխա)՝ 18 000 ՀՀ դրամի չափով.

9) որի ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ՝ անկախ հաշմանդամության պատճառական կապից (այսուհետ՝ 2-րդ խմբի հաշմանդամի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով:»,

բ. 2-րդ կետից հետո լրացնել 2.1-2.6-րդ կետեր.

«2.1. Նպաստի իրավունք ունի մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքի՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր երեխան (այսուհետ՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխա)՝ 10 800 ՀՀ դրամի չափով։ Սույն կետով սահմանված նպաստի իրավունքը պահպանվում է մինչև 18 տարեկան երեք երեխա ունեցող այն ընտանիքի 18 տարին չլրացած երեխաների համար, որի ավագ երեխայի 18 տարին լրացել է 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ 7 500 ՀՀ դրամի չափով։

2.2. Նպաստի իրավունք ունի 18 տարին չլրացած այն անձը, որը ծնվել է 2019 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 4 200 ՀՀ դրամի չափով:

2.3. Նպաստի իրավունք ունի 6 տարեկանը չլրացած այն անձը, որը ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո և հանդիսանում է ընտանիքի 3-րդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխան (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ 50 000 ՀՀ դրամի չափով։

2.4. Սույն կարգի 2-րդ, 2.1-ին և 2.3-րդ կետերով սահմանված՝ մեկից ավելի նպաստի իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ նպաստ՝ սույն կարգի 5-րդ կետում նշված՝ նպաստ նշանակելու համար դիմող անձի ընտրությամբ։

2.5. Սույն կարգի 2.2-րդ կետով սահմանված նպաստը նշանակվում է անկախ սույն կարգով սահմանված այլ նպաստի իրավունք ունենալու հանգամանքից։

2.6. Նպաստի իրավունք ունի մինչև երկու տարեկան երեխա խնամող անձը (երեխայի ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը)՝ 33 000 ՀՀ դրամի չափով:»,

գ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 4-րդ, 6-րդ, 13-րդ և 14-րդ կետերից հանել «մշտական» բառը,

ե. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ունեցող անձին, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված ծնողին, որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) կողմից: 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմելու անձամբ:»,

զ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը,

է. 11-րդ և 12-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալները, գործակալության տարածքային բաժինները գրավոր ծանուցում են (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից ժամանակավոր դուրս մնացած համայնքներում հաշվառված անձանց դեպքում՝ Արցախի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի միջոցով) նախորդ ամսվա ընթացքում ծնված երեխաների ծնողներին՝ նպաստ նշանակելու համար դիմելու մասին։

12. Նպաստը նշանակվում և վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ամիսների համար, որի ընթացքում անձը նպաստի իրավունք է ունեցել:»,

ը. 13-րդ կետում «7-րդ կետում նշված անձն իր փաստացի բնակության վայրը սպասարկող գործակալություն» բառերը փոխարինել «5-րդ կետում նշված անձը ցանկացած տարածքային բաժին» բառերով,

թ. 16-րդ, 17-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 29-րդ և 30-րդ կետերում «գործակալություն» բառը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ժ. 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժա. 29-րդ և 34-րդ կետերում «Գործակալության» բառը փոխարինել «Տարածքային բաժնի» բառերով,

ժբ. 36-րդ կետից հանել «, իսկ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտված անձանց երեխաների նպաստների վճարումները՝ մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը՝ 10 000 ՀՀ դրամի չափով» բառերը.

5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետից հանել «Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող՝» և «մշտական» բառերը,

բ. 4-րդ կետում «անձինք գրավոր դիմում են իրենց մշտական հաշվառման վայրի կամ զինվորական ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել «անձը գրավոր դիմում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) ցանկացած տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին՝)» բառերով,

գ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «5. Եթե երեխայի ծնողներից մեկը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, ապա նպաստը նշանակվում է միանվագ նպաստ ստացած չլինելու մասին վերջինիս հաշվառման վայրի նպաստ նշանակող ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում:»,

դ. 6-րդ կետում «Գործակալությունում» բառը փոխարինել «Տարածքային բաժնում» բառերով, իսկ «, ստորագրվում և կնքվում» բառերը՝ «և ստորագրվում» բառերով,

ե. 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերում «գործակալություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

զ. 11-րդ կետում «գործակալություններ, որոնք էլ, իրենց հերթին՝ նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային բաժիններ, որոնք էլ, իրենց հերթին՝ գործակալություն» բառերով.

6) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում՝

ա. 5-րդ կետում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել ««Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերով,

բ. 7-րդ կետում «գործակալության» բառը փոխարինել «տարածքային բաժնի» բառերով, իսկ «գործակալություններ» բառը՝ «տարածքային բաժիններ» բառերով,

գ. 8-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «տարածքային բաժին» բառերով, իսկ երրորդ նախադասությունը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ