ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 դեկտեմբերի 2021թ. |
N 1517-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ,
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ), ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 329-Ն ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի
N 389-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի՝
1) ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչությունն առանձնացման ձևով վերակազմակերպել ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության և ընտանիքների կարիքավորության գնահատման բաժնի.
2) ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության սոցիալական աջակցության բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել նույն վարչության սոցիալական աջակցության բաժնի և հաշմանդամների հիմնահարցերի բաժնի.
3) ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչությունը վերանվանել սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչություն.
4) միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչությունն առանձնացման ձևով վերակազմակերպել միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության և ժողովրդագրական հարցերի բաժնի.
5) միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության միգրացիայի և բնակեցման բաժինը վերանվանել միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության միգրացիոն քաղաքականության մշակման բաժին և այն բաժանման ձևով վերակազմակերպել նույն վարչության միգրացիոն քաղաքականության մշակման բաժնի և միգրացիոն ծրագրերի իրականացման բաժնի.
6) միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչությունը վերանվանել փախստականների, տեղահանվածների և վերաբնակիչների հիմնահարցերի վարչություն.
7) քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել քարտուղարության և տնտեսական բաժնի և տնտեսական բաժինը վերանվանել վարչատնտեսական բաժին.
8) քարտուղարության անձնակազմի կառավարման և փաստաթղթաշրջանառության բաժինը վերանվանել անձնակազմի կառավարման բաժին և այն բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության անձնակազմի կառավարման բաժնի և քարտուղարության փաստաթղթաշրջանառության բաժնի.
9) կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով ստեղծել սոցիալական զարգացման ծրագրերի բաժին.
10) «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության սպասարկման որակի վերահսկման բաժնի գործունեությունը դադարեցնել:
2. Միաձուլման ձևով վերակազմակերպել նախարարության համակարգում գործող «Սոցիալական շտապ օգնության կենտրոն» և «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկները՝ ստեղծելով «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում՝
ա. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նախարարության համակարգում գործում է «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկը:»,
բ. 7-րդ կետում 12-րդ ենթակետից հանել «վերաբնակեցման և» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին ենթակետ.
«12.1) սոցիալական զարգացման ծրագրերի մշակումը ու դրանց իրականացումը.»,
գ. 10-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9) միգրացիոն քաղաքականության բնագավառում՝
ա. միգրացիոն պետական քաղաքականության մշակման աշխատանքների կազմակերպում և համակարգում,
բ. միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգի մշակում,
գ. Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի նախագծերի վերաբերյալ միգրացիոն հետևանքների տեսանկյունից առաջարկությունների ներկայացում,
դ. Արցախի Հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատման, զարգացման հիմնական միտումների վերլուծության աշխատանքների կազմակերպում, համակարգում և ղեկավարում,
ե. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և սփյուռքի հետ համագործակցություն՝ միգրացիոն ծրագրերի մշակման, իրականացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, համակարգման և վերահսկման ոլորտներում,
զ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ վերաբնակիչների, փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի բարելավման ծրագրերի իրականացում,
է. վերաբնակիչների, փախստականների և տեղահանված անձանց ընտանիքներին օրենսդրությամբ սահմանված աջակցության տրամադրման աշխատանքների համակարգում և վերահսկում,
ը. միգրացիոն ոլորտի տեղեկատվական բանկի վարման աշխատանքների կազմակերպում.»,
դ. 10-րդ կետում 10.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.2-րդ ենթակետ.
«10.2) սոցիալական զարգացման ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգում, մշտադիտարկում և դրանց կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում.».
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
5. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 15-ն Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 24-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ ստեղծելու և հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 329-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 28-ի «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության «Սոցիալական շտապ օգնության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ ստեղծելու և հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 389-Ն որոշումները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի պետական գրանցման պահից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1517–Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի
մարտի 16-ի N 84 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Սոցիալական վճարումների քաղաքականության և ընտանիքի հիմնահարցերի վարչություն
Սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչություն
Փախստականների, տեղահանվածների և վերաբնակիչների հիմնահարցերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քարտուղարություն
2. Բաժիններ
Աշխատանքի և զբաղվածության բաժին
Ժողովրդագրական հարցերի բաժին
Ընտանիքների կարիքավորության գնահատման բաժին
Սոցիալական զարգացման ծրագրերի բաժին
Իրավաբանական բաժին
Վերահսկողության և մոնիթորինգի բաժին
Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային սպասարկման բաժին
Տեղեկատվության և հանրային կապերի բաժին
Վարչատնտեսական բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
«Միասնական սոցիալական ծառայություն» գործակալություն
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2021 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1517-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 28-ի N 969-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վերլուծությունների և ռիսկերի կառավարման բաժին
2. Ֆինանսական հոսքերի կառավարման բաժին
II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Կենտրոնական բաժին
2. Ստեփանակերտի բաժին
3. Մարտակերտի բաժին
4. Մարտունու բաժին
5. Ասկերանի բաժին»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |