ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 41 |
ք.Ստեփանակերտ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան և ԼՂՀ տարածքում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել.
ա) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ներկայացման կարգը և ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 41 որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ հայտատու) կողմից բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով հաստատված ԼՂՀ տարածքում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք ) և սույն կարգի:
4. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
5. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է բարդ ընթացակարգով, անժամկետ:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Լիցենզավորման համար պահանջվում է ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն: Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով:
Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք իրականացնող իրավաբանական անձինք պետք է ունենան ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, անհատ ձեռնարկատերը՝ առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող, եթե անձամբ չի զբաղվում այդ գործունեությամբ:
9. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են՝ արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանարպետության առողջապահության նախարարության կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
10. Հայտատուն բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստանալու համար, օրենքով սահմանված կարգով ներկայացնում է՝
ա) հայտ (ձևը կցվում է), նշելով`
իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
անհատ ձեռնարկատերը՝ անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատերը` անձնագրի, սոցիալական քարտի ու պետական գրանցման վկայականի պատճենները,
գ) մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը,
դ) լիցենզիայի գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
ե) շրջակա միջավայրի պաշտպանության մարմնի կողմից տված տեղեկանքը` բնապահպանական կանոնների և նորմերին համապատասխանության մասին,
զ) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթի,
է) տեղեկանք` հակահրդեհային միջոցների առկայության մասին,
ը) հարկ վճարողի հաշվառման համարի (հվհհ) պատճենները,
թ) «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան՝ պետական տուրքի վճարման անդորրագիրը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունը տալու նպատակով լիցենզավորող մարմինը ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմնի ղեկավարը:
12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է օրենքով սահմանված կարգով:
13. Լիցենզիա տալու մասին հայտը մերժվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
14. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունը իրականացնում է լիցենզավորող մարմինը:
15. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են լիցենզավորող մարմնի կողմից սահմանված կարգով և ձևի հաշվետվություն:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Ձև
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ___________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
________________________________ -ին |
Հ Ա Յ Տ
Լիցենզիա ստանալու մասին
Հայտատուի անունը, ազգանունը / անվանումը և կամակերպական-իրավական ձևը
________________________________________________________________________________
Բնակության վայրը / գտնվելու վայրը, հեռախոսահամարը ________________________________
________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը_______________________________________________
________________________________________________________________________________
Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1. ______________________________________________________________________________
2. ______________________________________________________________________________
3. ______________________________________________________________________________
4. ______________________________________________________________________________
5. ______________________________________________________________________________
6. ______________________________________________________________________________
7. ______________________________________________________________________________
8. ______________________________________________________________________________
9. ______________________________________________________________________________
10. _____________________________________________________________________________
11. _____________________________________________________________________________
12. _____________________________________________________________________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ
|
կազմակերպության տնօրեն / անհատ ձեռնարկատեր |
__________________________ |
|
անունը, ազգանունը, հայրանունը |
____________________
ստորագրությունը
« » _________________ 200 թ.
Կ.Տ.
Հայտն ընդունված է զննման « » _______________ 200 թ.
________________________________________________________________________________
Պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը
________________
ստորագրությունը
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 41 որոշման |

ԼՂՀ Գ Յ Ո Ւ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Յ Ա Ն Ն Ա Խ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N 000000
|
« » _____________ 200 թ. |
ք. Ստեփանակերտ |
Գործունեության տեսակը _____________________________________________________
__________________________________________________________________________
Լիցենզավորված անձը՝_______________________________________________________
(իրավաբանական անձի լրիվ անվանումը)
__________________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
|
__________________________________________________________________________ |
|
(իրավաբանական անձի գտնվելու վայրը) |
(ֆիզիկական անձի բնակության վայրը) |
Գործունեության իրականացման վայրը ____________________________________________
(հասցեն)
_____________________________________________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետը՝ անժամկետ
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար՝ |
_______________________________ |
|
(ստորագրությունը) |
Կ. Տ.
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |