ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 661-Ն |
ք. Ստեփանակերտ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 41 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին հաշվետվություն ներկայացնելու ձևը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 41 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 661-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման գործընթացը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազորված մարմնի որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները:
3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի գործունեության լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
4. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) կարող են դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված գործունեության բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին: Լիցենզիայի հետ տրամադրվում է ներդիր, որը հաստատում է համապատասխան գործունեության ոլորտի աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց գիտելիքների համապատասխանությունը մասնագիտական որակավորման սահմանված պահանջներին:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ գործունեության ոլորտների՝
1) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն.
2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք:
7. Լիցենզիա ստանալու համար մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներն են՝
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության տեսակի համար` քիմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությունը.
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործունեության տեսակի համար` ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթությունը:
8. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով։
9. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա համապատասխանաբար սույն կարգի 7-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող: Անհատ ձեռնարկատերը սույն կետով նախատեսված գործունեությամբ անձամբ զբաղվելու դեպքում պետք է ունենա սույն կարգի համապատասխանաբար 7-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն:
10. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են համապատասխանաբար արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
11. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի կետը պետք է ապահովված լինի «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման համապատասխան թույլատրելի այլ միջոցներով, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով:
12. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.
3) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.
4) սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները.
5) գործունեության համապատասխան վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի կամ գրանցման համարի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում):
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
14. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
15. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա:
16. Լիցենզիա ստանալու մասին հայտը գրավոր մերժվում է, եթե`
1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուի կողմից օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը չեն ներկայացվել.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 7-րդ, 9-րդ և 12-րդ կետերի պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
17. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, ինչպես նաև ներդիր (ներդիրներ)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեության տեսակի (ոլորտների) աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց համար: Լիցենզավորված անձն իրավունք ունի իրականացնելու միայն լիցենզիայի ներդիրում (ներդիրներում) նշված գործունեություն:
18. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնին` օրենքով սահմանված ժամկետում:
19. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում և կնքվում է գյուղատնտեսության նախարարի կողմից:
20. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
21. Լիցենզավորված անձը մասնագետների փոփոխության դեպքում մինչև փոփոխությունների իրականացումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 2 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:
22. Լիցենզիա ստացած անձինք լիցենզիայի ներդիրով սահմանված գործունեությունից բացի սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ ոլորտում գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց համար լիցենզիայի նոր ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը, իսկ 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար` նաև 12-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:
23. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 21-րդ կամ 22-րդ կետի համաձայն հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
24. Սույն կարգի 21-րդ կամ 22-րդ կետի համաձայն ներկայացված հայտը գրավոր մերժվում է սույն կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերով:
25. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)
______________________________________________________________________
Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարը _________________________
______________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________________________________________
______________________________________________________________________
Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն)_________________________
______________________________________________________________________
Պետական գրանցման կամ հաշվառման համարը ________________________________
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
● լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,
● ստուգաչափման մասին վկայականները,
● աշխատանքային պայմանագրի պատճենը,
● մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,
● գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի կամ գրանցման համարի (միայն վաճառք իրականացնելու դեպքում):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
| _________________________________________________________________________ |
|
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
____ _______________ 20 թ.
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| ___________________________________________________________________________________ |
| (հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը) |
| __________________________________________________________________________ |
| (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները) |
Խնդրում եմ փոփոխել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:
Հայտին կցվում են`
1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:
|
Դիմող |
_________________________ |
_________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _______________ 20 թ.
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
| ___________________________________________________________________________________ |
| (հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը) |
| __________________________________________________________________________ |
| (բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները) |
Խնդրում եմ տրամադրել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝
| ___________________________________________________________________________________ |
| (ոլորտը, որի համար տրամադրվելու է աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի լիցենզիայի ներդիր) |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
| __________________________________________________________________________ |
Հայտին կցվում են`
1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը.
3) գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում)
|
Դիմող |
________________________ |
_________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _______________ 20 թ.
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 661-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ N 0 0 0 0 0 0
|
_____ ________________ 20 թ. |
քաղաք. ___________________ |
| Գործունեության տեսակը______________________________________________________ |
|
_________________________________________________________________________ |
| |
|
Լիցենզավորված անձը________________________________________________________ |
| (իրավաբանական անձի լրիվ անվանումը) (ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
|
_________________________________________________________________________ |
| (իրավաբանական անձի գտնվելու վայրը) (ֆիզիկական անձի բնակության վայրը) |
| |
| Գործունեության իրականացման վայրը ___________________________________________ |
| (հասցեն) |
|
| Լիցենզիայի գործողության ժամկետը` անժամկետ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
____________________ |
__________________________ |
| (ստորագրությունը) |
(անուն, ազգանուն) |
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 661-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
| ____________________________________________________________________ |
| (լիցենզիայի և ներդիրի համարները) |
| ____________________________________________________________________ |
| (կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները) |
| ____________________________________________________________________ |
| (գործունեության ոլորտը) |
|
_____________________________________ |
| (տալու ամսաթիվը) |
Ներդիրի գործողության ժամկետը` անժամկետ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
|
|
___________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անուն, ազգանուն) |
Կ.Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |