Համարը 
N 44
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.06.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 44

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանելու և ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի թիվ 110 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքով՝ ԼՂՀ կառավարությունը որոշում է.

ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանել ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ փրկարար ծառայություն:

ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, տեքստում, թիվ 1 հավելվածում «Արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «ԼՂՀ փրկարար ծառայություն» բառերով և դրա հոլովաձևերով,

բ) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «վարչություն» բառը և դրա հոլովաձևերը, որոնք վերաբերվում են գլխադասային վարչությանը համապատասխանաբար փոխարինել «ծառայություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի «սահմանվում են» բառերից հետո ավելացնել «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» բառերը,

դ) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետի «Զինվորական ծառայություն անցնելու մասին» բառերը փոխարինել «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» բառերով,

ե) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի համապատասխան կետերում և ենթակետերում «Վարչության պետ» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ծառայության տնօրեն» բառերով և դրա հոլովաձևերով,

զ) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի «զ» ենթակետում «զինծառայության» բառը փոխարինել «փրկարար ծառայության» բառով,

է) որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի «է» և «ը» ենթակետերում «զինվորական» բառը փոխարինել «փրկարարական» բառով:

3. Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

  «30» հունվարի 2007թ.

 թիվ 44 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՌԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Փրկարար ծառայության տնօրենի աշխատակազմ

 

Վարչություններ

 

2. Օպերատիվ կառավարման վարչություն

3. Բնակչության և տարածքների պաշտպանության վարչություն

4. Հրշեջ-փրկարար ուժերի վարչություն

 

Բաժիններ

 

5. Կադրերի բաժին

6. Ֆինանսական և սոցիալական ապահովության բաժին

7. Նյութատեխնիկական ապահովման բաժին

8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

II Տարածքային ստորաբաժանումներ

 

1. Ստեփանակերտ քաղաքի հրշեջ-փրկարարական մաս

2. Ասկերանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

3. Մարտակերտի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

4. Մարտունու շրջանային հրշեջ-փրկարարական մաս

5. Հադրութի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

6. Շուշիի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

7. Քաշաթաղի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

8. Շահումյանի շրջանային հրշեջ-փրկարարական մաս

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան