ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 հունվարի 2022թ. |
N 24-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱՇԱՏ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով.
1) սույն որոշման 1-ին կետում նշված Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման անհրաժեշտությունը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում հաղթահարել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական աղետը, ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի կանխել Արցախի Հանրապետությունից բնակչության արտագաղթը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության կրած տարածքային կորուստների պատճառով Արցախի Հանրապետությունում առաջացել է խոշոր տնտեսավարողների գործունեությունը ծավալելու համար նախատեսված հողատարածքների դեֆիցիտ, իսկ սույն որոշման հավելվածում ներառված հողատարածքները համապատասխանում են ֆրանսիական տեսակի խաղողի մշակման համար անհրաժեշտ պայմաններին և կարող են ավելի արդյունավետ օգտագործվել հենց այդ նպատակով.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքների համակարգող և պատասխանատու պետական լիազորված մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:
3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին (օգտատերերին).
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունվարի 19-ի N 24-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
Հ/հ |
Սեփականատիրոջ (օգտատիրոջ) անուն, ազգանունը |
Հողատեսքը |
Հողամասի
հասցեն |
Մակերեսը (հա) |
Վկայականի համարը |
Ծածկագիրը (հին քարտեզ) |
Ծածկագիրը (նոր քարտեզ) |
|
1 |
Մակեդոն Արտեմի
Միրզոյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,49 |
|
|
02-018-0102-033 |
|
2 |
Էլդար Սավադի
Սարուխանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,167 |
|
|
02-018-0102-032 |
|
3 |
Նիկոլայ Այդինի
Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2.09 |
020069 |
02-018-194-023 |
02-018-0102-0031 |
|
Դորա Սուրենի
Ավանեսյան |
|
Էդիկ Նիկոլայի
Ավանեսյան |
|
Ռուզաննա Ռաֆիկի
Ավանեսյան |
|
Արտուր Իգորի
Ավանեսյան |
|
Ալիք Իգորի Ավանեսյան |
|
Դորա Իգորի Ավանեսյան |
|
4 |
Մանյա Ներսեսի
Նարիմանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,5 |
020068 |
02-018-194-024 |
02-018-0102-029 |
|
5 |
Նորա Ռուբենի
Բեգլարյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,31 |
020050 |
02-018-194-021 |
02-018-0102-030 |
|
Սևակ Ռաֆիկի
Բեգլարյան |
|
Մարինե Էդուարդի
Սուլեյմանյան |
|
Նարինե Սևակի
Բեգլարյան |
|
Զարինե Սևակի
Բեգլարյան |
|
Նարեկ Սևակի
Բեգլարյան |
|
Նատոն Սարգիսի
Ավանեսյան |
|
6 |
Մուրադ Աթանեսի
Մուսայելյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,485 |
|
|
02-018-0102-027 |
|
7 |
Մանվել Սուրենի
Բեգլարյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,11 |
020067 |
02-018-194-022 |
02-018-0102-028 |
|
Անուշ Վանյայի
Բեգլարյան |
|
Սուրեն Մանվելի
Բեգլարյան |
|
Սվետլանա Մանվելի
Բեգլարյան |
|
8 |
Յուրիկ Սերգեյի
Բադալյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,01 |
|
|
02-018-0102-023 |
|
9 |
Դավիթ Ալեքսանդրի
Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,42 |
|
|
02-018-0102-022 |
|
10 |
Վաչագան Ծատուրի
Աղաջանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,52 |
01092020-02-0005 |
|
02-018-0102-021 |
|
Կարինե Ալեքսանդրի
Աղաջանյան |
|
Կարեն Վաչագանի
Աղաջանյան |
|
Ծատուր Վաչագանի
Աղաջանյան |
|
Վալերի Վաչագանի
Աղաջանյան |
|
11 |
Բորիս Երվանդի
Սարուխանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,504 |
020046 |
02-018-194-013 |
02-018-0102-026 |
|
Մանյա Բենիկի
Սարուխանյան |
|
Նելսոն Բորիկի
Սարուխանյան |
|
Երվանդ Հայրապետի
Սարուխանյան |
|
Նորա Ներսեսի
Սարուխանյան |
|
12 |
Ալեքսանդր Արամայիսի
Մուսայելյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,41 |
10032021-02-0003 |
|
02-018-0102-0025 |
|
Ռոզա Ռազմիկի
Մուսայելյան |
|
Անահիտ Ալեքսանդրի
Մուսայելյան |
|
Արա Ալեքսանդրի
Մուսայելյան |
|
Արինա Ալեքսանդրի
Մուսայելյան |
|
Ռինա Ալեքսանդրի
Մուսայելյան |
|
13 |
Գրիգորի Ալեքսանդրի
Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,08 |
|
|
02-018-0102-024 |
|
14 |
Արթուր Ալեքսանդրի
Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,278 |
020044 |
02-018-194-009 |
02-018-0102-019 |
|
Գալյա Բագրատի
Սարգսյան |
|
Ալեքսանդր Արտուրի
Ավանեսյան |
|
Նուրվարդ Արտուրի
Ավանեսյան |
|
Արտակ Արտուրի
Ավանեսյան |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |