ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 հունվարի 2022թ. |
N 24-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԾԱՂԿԱՇԱՏ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով.
1) սույն որոշման 1-ին կետում նշված Արցախի Հանրապետությունում ֆրանսիական խաղողագործության զարգացման անհրաժեշտությունը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում հաղթահարել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական աղետը, ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչն իր հերթին հնարավորություն կստեղծի կանխել Արցախի Հանրապետությունից բնակչության արտագաղթը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության կրած տարածքային կորուստների պատճառով Արցախի Հանրապետությունում առաջացել է խոշոր տնտեսավարողների գործունեությունը ծավալելու համար նախատեսված հողատարածքների դեֆիցիտ, իսկ սույն որոշման հավելվածում ներառված հողատարածքները համապատասխանում են ֆրանսիական տեսակի խաղողի մշակման համար անհրաժեշտ պայմաններին և կարող են ավելի արդյունավետ օգտագործվել հենց այդ նպատակով.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):
2. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Արցախի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի մարտի 31-ը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքների համակարգող և պատասխանատու պետական լիազորված մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է:
(2-րդ կետը փոփ. 07.09.22 N1007-Ն, 23.12.22 N 1316-Ն)
3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին (օգտատերերին).
2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
հունվարի 19-ի N 24-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
Հ/հ |
Սեփականատիրոջ (օգտատիրոջ) անուն, ազգանունը |
Հողատեսքը |
Հողամասի հասցեն |
Մակե-
րեսը
(հա) |
Վկայականի համարը |
Ծածկագիրը (հին քարտեզ) |
Ծածկագիրը (նոր քարտեզ) |
|
1 |
Ռուզաննա Վալերիկի Միրզոյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,5 |
29112021-02-0010 |
|
02-018-0102-0033 |
|
2 |
Էլդար Սավադի Սարուխանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,67 |
13122021-02-0009 |
|
02-018-0102-0032 |
|
Զոյա Արսենի Սարուխանյան |
|
Արմեն Էլդարի Սարուխանյան |
|
Մարինե Էլդարի Պողոսյան |
|
Արմինե Բորիսի Սարուխանյան |
|
3 |
Դորա Սուրենի Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,139 |
26012022-02-0001 |
02-018-194-023 |
02-018-0102-0031 |
|
Էդիկ Նիկոլայի Ավանեսյան |
|
Ռուզաննա Ռաֆիկի Ավանեսյան |
|
Արթուր Իգորի Ավանեսյան |
|
Ալիկ Իգորի Ավանեսյան |
|
Դորա Իգորի Իսրայելյան |
|
4 |
Մանյա Ներսեսի Նարիմանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,5 |
020068 |
02-018-194-024 |
02-018-0102-029 |
|
5 |
Սևակ Ռաֆիկի Բեգլարյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,31 |
02052022-02-0003 |
02-018-194-021 |
02-018-0102-0030 |
|
Մարինե Էդուարդի Սուլեյմանյան |
|
Նարինե Սևակի Բեգլարյան |
|
Զարինե Սևակի Բեգլարյան |
|
Նարեկ Սևակի Բեգլարյան |
|
6 |
Արամայիս Մուրադի Մուսայելյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
0,3 |
13122021-02-0006 |
|
02-018-0102-0027 |
|
7 |
Մանվել Սուրենի Բեգլարյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,08 |
020067 |
02-018-194-022 |
02-018-194-022 |
|
Անուշ Վանիի Բեգլարյան |
|
Սուրեն Մանվելի Բեգլարյան |
|
Սվետլանա Մանվելի Աղաջանյան |
|
8 |
Մաքսիմ Սուրենի Բեգլարյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,03 |
|
24112022-
02-0004 |
02-018-0102-
0053 |
|
Կարինա Վլադիմիրի Բեգլարյան |
|
Արմեն Մաքսիմի Բեգլարյան |
|
Զոյա Մաքսիմի Բեգլարյան |
|
9 |
Յուրի Սերգեյի Բադալյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,01 |
23032022-02-0004 |
|
02-018-0102-0023 |
|
Մարինե Ալեքսանդրի Բադալյան |
|
Սերգեյ Յուրիի Բադալյան |
|
Ռոբերտ Յուրիի Բադալյան |
|
Սուրեն Յուրիի Բադալյան |
|
Ստելլա Յուրիի Բադալյան |
|
10 |
Դավիթ Ալեքսանդրի Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,42 |
31052022-02-0005 |
|
02-018-0102-0022 |
|
Ժասմեն Մանթաշի Ավանեսյան |
|
Սուսաննա Վլադիմիրի Ավանեսյան |
|
Անատոլի Դավիթի Ավանեսյան |
|
11 |
Վաչագան Ծատուրի Աղաջանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,52 |
01092020-
02-0005 |
|
02-018-
0102-0021 |
|
Կարինե Ալեքսանդրի Աղաջանյան |
|
Կարեն Վաչագանի Աղաջանյան |
|
Ծատուր Վաչագանի Աղաջանյան |
|
Վալերի Վաչագանի Աղաջանյան |
|
12 |
Բորիս Երվանդի Սարուխանյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,5 |
11082022-02-0002 |
|
02-018-0102-0026 |
|
Մանյա Բենիկի Սարուխանյան |
|
Նելսոն Բորիսի Սարուխանյան |
|
13 |
Ալեքսանդր Արամայիսի Մուսայելյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,41 |
10032021-02-0003 |
|
02-018-0102-0025 |
|
Ռոզա Ռազմիկի Մուսայելյան |
|
Անահիտ Ալեքսանդրի Մուսայելյան |
|
Արա Ալեքսանդրի Մուսայելյան |
|
Արինա Ալեքսանդրի Մուսայելյան |
|
Ռինա Ալեքսանդրի Մուսայելյան |
|
14 |
Գրիգորի Ալեքսանդրի Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
1,08 |
20052022-02-0005 |
|
02-018-0102-0024 |
|
Իրա Էլդարի Ավանեսյան |
|
Նարինե Գրիգորիի Ավանեսյան |
|
Նարեկ Գրիգորիի Ավանեսյան |
|
15 |
Արթուր Ալեքսանդրի Ավանեսյան |
վարելահող |
Ծաղկաշատ համայնք |
2,16 |
020044 |
|
02-018-194-009 |
|
Գալինա Բագրատի Սարգսյան |
|
Ալեքսանդր Արթուրի Ավանեսյան |
|
Նորվարդ Արթուրի Ավանեսյան |
|
Արտակ Արթուրի Ավանեսյան |
(հավելվածը խմբ. 07.09.22 N1007-Ն, փոփ. 23.12.22 N 1316-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |