Համարը 
N 43-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.04/02(459)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ
18-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2022թ.

N 43-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012

ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 662-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման կարգը և սակագները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների օգտագործման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 662-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում «ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,» բառերից հետո «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով.

2) որոշման նախաբանում ««Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» և ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը համապատասխանաբար փոխարինել ««Նոտարիատի մասին» օրենքի» և ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի» բառերով.

3) որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. 1-ին, 4-րդ, 6-րդ և 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

բ. 4.1-ին կետում «սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված» բառերը փոխարինել «սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված» բառերով, իսկ «2021» թիվը՝ «2022» թվով.

5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

6) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի՝

ա. վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով,

բ. 1-ին, 2-րդ, 7-րդ և 11-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

գ. 9-րդ կետում ««Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Գնումների մասին» օրենքով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ