ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020
ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի N 128-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 775-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
փետրվարի 1-ի N 72-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 30-ի N 775-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչություն
2) Իրավաբանական և վերահսկողական վարչություն
3) Ֆինանսատնտեսական վարչություն
4) Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչություն
2. Բաժիններ
1) Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բաժին
2) Տարածքային կառավարման բաժին
3) Տեղական ինքնակառավարման քաղաքականության բաժին
4) Տարածքային և համայնքային ծրագրերի մշտադիտարկման և վերահսկողության բաժին
5) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
6) Էներգետիկայի բաժին
7) Անձնակազմի կառավարման բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Էներգետիկայի պետական տեսչություն
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն
3) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն:»
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |