Համարը 
ՆՀ-347-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.09/03(460)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
09.02.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՆՀ-884-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՆՀ-884-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՆՀ-884-Ն հրամանագրի.

1) 1-ին կետի՝

ա. 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 6-րդ ենթակետից հանել «էկոնոմիկայի և» բառերը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ.

«8.1) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն.»,

դ. 11-րդ ենթակետում «ֆինանսների» բառից հետո լրացնել «և էկոնոմիկայի» բառերը.

2) 3-րդ կետում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.

«1.1) պետական վերահսկողական ծառայություն.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետ.

«3.1) նյութական վնասների հարցերի կոմիտե.»:

 

2. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:

 

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2022թ. փետրվարի 9

Ստեփանակերտ

ՆՀ-347-Ն