ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) (ենթակետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-347-Ն)
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) գյուղատնտեսության նախարարություն.
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
7.1) ներքին գործերի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
8.1) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն.
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
10) քաղաքաշինության նախարարություն.
11) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
(1-ին կետը լրաց. 23.01.21 ՆՀ-487-Ն, փոփ., լրաց. 09.02.22 ՆՀ-347-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 01.06.21 ՆՀ-2221-Ն)
3. Սահմանել Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետևյալ կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն.
1.1) պետական վերահսկողական ծառայություն.
2) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)
3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
3.1) նյութական վնասների հարցերի կոմիտե.
4) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)
5) պետական եկամուտների կոմիտե.
6) ջրային կոմիտե։
(3-րդ կետը փոփ. 23.01.21 ՆՀ-487-Ն, լրաց. 07.07.21 ՆՀ-2466-Ն, 09.02.22 ՆՀ-347-Ն)
4.Արցախի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
5. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՆՀ-3-Ն հրամանագիրը։
6.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. դեկտեմբերի 17
Ստեփանակերտ
ՆՀ-884-Ն |
|