ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
7.1) ներքին գործերի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9)տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
10) քաղաքաշինության նախարարություն.
11) ֆինանսների նախարարություն:
(1-ին կետը լրաց. 23.01.21 ՆՀ-487-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 01.06.21 ՆՀ-2221-Ն)
3. Սահմանել Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետևյալ կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)
3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
4) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)
5) պետական եկամուտների կոմիտե:
(3-րդ կետը փոփ. 23.01.21 ՆՀ-487-Ն)
4.Արցախի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
5. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՆՀ-3-Ն հրամանագիրը։
6.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. դեկտեմբերի 17
Ստեփանակերտ
ՆՀ-884-Ն |
|