Համարը 
ՆՀ-884-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.17/27(418)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.

 

1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

7.1) ներքին գործերի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9)տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

10) քաղաքաշինության նախարարություն.

11) ֆինանսների նախարարություն:

(1-ին կետը լրաց. 23.01.21 ՆՀ-487-Ն)

 

2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն իրականացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը։

 

3. Սահմանել Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետևյալ կառուցվածքը.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

4) (ենթակետն ուժը կորցրել է 23.01.21 ՆՀ-487-Ն)

5) պետական եկամուտների կոմիտե:

(3-րդ կետը փոփ. 23.01.21 ՆՀ-487-Ն)

 

4.Արցախի Հանրապետության կառավարությանը՝ երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:

 

5. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 26-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՆՀ-3-Ն հրամանագիրը։

 

6.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. դեկտեմբերի 17

Ստեփանակերտ

ՆՀ-884-Ն