Համարը 
N 124-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.02.18/04(461)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.02.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2022թ.

N 124-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի N 178-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 948-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում, 2-րդ կետում, որոշմամբ հաստատված հավելվածների վերնագրերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավումով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 2-րդ կետում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի» բառերով.

4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր բովանդակությամբ.

 

«

Հ/Հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափի

հաշվարկման գործակիցը

1

Մշտական ներկայացուցիչ

8,80

2

Մշտական ներկայացուցչի տեղակալ

5,80

3

Մշտական ներկայացուցչի օգնական

2,40

4

Գլխավոր հաշվապահ

5,20

5

Բաժնի վարիչ (պետ)

4,66

6

Գլխավոր մասնագետ

3,19

7

Առաջատար մասնագետ

2,74

8

Խորհրդական

3,00

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ