Համարը 
N 948-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.29/21(266)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՀՀ-ՈՒՄ ԱՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2014թ.

N 948-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 24-Ի N 178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 15.02.22 N 124-Ն)

1. Հաստատել`

1) օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.02.22 N 124-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են՝ համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

(2-րդ կետը փոփ. 15.02.22 N 124-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը հաստատելու մասին» N 178-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 29-ի N 948-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

Պաշտոն

Դրույքաչափը

(ՀՀ դրամ)

ԱՀ մշտական ներկայացուցիչ

203 820

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

166 350

Խորհրդական

156 990

Առաջին քարտուղար

147 620

Երկրորդ քարտուղար

138 250

Երրորդ քարտուղար

128 890

Կցորդ

119 250

(հավելված 1-ը փոփ. 15.02.22 N 124-Ն )

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 29-ի N 948-Ն որոշման

 

 

Աղյուսակ N 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

Պաշտոն

  Գտնվելու վայրը

  ՌԴ

  ԱՄՆ

  

 

ԱՄՆ. Դոլար

ԱՄՆ. Դոլար

ԱՀ մշտական ներկայացուցիչ

2 774

2 825

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2 191

2 231

Խորհրդական

2 068

2 109

Առաջին քարտուղար

1 934

1 972

Երկրորդ քարտուղար

1 815

1 624

Երրորդ քարտուղար

1 655

1 687

Կցորդ

1 536

1 395

(աղյուսակ 1-ը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

 

Աղյուսակ N 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

Պաշտոն

Գտնվելու վայրը

Ֆրանսիա

    

Գերմանիա

Բելգիա

Ստրասբուրգ

    

Ավստրիա

եվրո

 

եվրո

 

եվրո

ԱՀ մշտական ներկայացուցիչ

2 730

 

2 730

 

2 768

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2 179

 

2 156

 

2 186

Խորհրդական

2 196

 

2 041

 

2 061

Առաջին քարտուղար

2 041

 

1 903

 

1 922

Երկրորդ քարտուղար

1 899

 

1 765

 

1 782

Երրորդ քարտուղար

1 757

 

1 627

 

1 643

Կցորդ

1 626

 

1 489

 

1 504

(աղյուսակ 2-ը փոփ. 15.02.22 N 124-Ն)

(Հավելված N 2-ը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 29-ի N 948-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 15.02.22 N 124-Ն)

 

Հ/Հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային դրույքաչափի

հաշվարկման գործակիցը

1

Մշտական ներկայացուցիչ

8,80

2

Մշտական ներկայացուցչի տեղակալ

5,80

3

Մշտական ներկայացուցչի օգնական

2,40

4

Գլխավոր հաշվապահ

5,20

5

Բաժնի վարիչ (պետ)

4,66

6

Գլխավոր մասնագետ

3,19

7

Առաջատար մասնագետ

2,74

8

Խորհրդական

3,00

(Հավելված N 3-ը լրաց. 04.03.2016 N 82-Ն, խմբ. 15.02.22 N 124-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ