ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի և 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «դ» ենթակետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 43 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) կարգի 3-րդ կետի «լեռնատեխնիկական հսկողության տեսչությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը» բառերով.
բ) կարգի 9-րդ կետից հանել «և ԼՂՀ կառավարության կողմից» բառերը.
գ) կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ».
դ) կարգի Ձև N 1-ում «ԼՂՀ լեռնատեխնիկական հսկողության տեսչության պետ» բառերը փոխարինել «ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար» բառերով.
ե) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևում «ԼԵՌՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» և «Տեսչության պետ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» և «Նախարար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |