Համարը 
N 43
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.03.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.04.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''11'' մարտի 2003թ.

N 43

ք.Ստեփանակերտ

 

Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին

 

,,Լիցենզավորման մասին,, ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հ ա ս տ ա տ ե լ`

ա/ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը /կցվում է/:

բ/ պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի ձևը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան 

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ կառավարության

«11» մարտի 2003թ.

թիվ 43 որոշմամբ

Կ Ա Ր Գ

Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման

 

I. Ընդհանուր դրույթներ.

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը` համաձայն ,,Լիցենզավորման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է ,,Լիցենզավորման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը /այսուհետ` լիցենզավորող մարմին/:

(3-րդ կետը փոփ. 27.04.2007 N 159)

4. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է ,,Լիցենզավորման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

6. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

7. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` ,,Պետական տուրքի մասին,, ԼՂՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

8. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

9. Լիցենզիա տալու համար կատարվում է պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգում` օրենքով սահմանված կարգով:

(9-րդ կետը փոփ. 27.04.2007 N 159) 

 

I I. Լիցենզիա ստանալու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերը

 

10. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա`

ա/ սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար.

բ/ սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ` պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար.

գ/ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող, մասնագիտական որակավորում անցած մասնագետներ:

11. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է`

ա/ հայտ լիցենզիա ստանալու մասին (N 1 ձևը կցվում է) նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական – իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ/ տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը և /կամ/ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).

գ/ տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և /կամ/ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).

դ/ տեղեկություններ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 4 ձևը կցվում է).

ե/ պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորում անցնելու մասին տրված փաստաթղթի պատճենը.

զ/ իրավաբանական անձի համար կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը,

է/ ,,Պետական տուրքի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը/ իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ:

(11-րդ կետը լրաց. 27.04.2007 N 159) 

 

III. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժումը, գործողության կասեցումը և դադարեցումը

 

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա/ դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

բ/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ԼՂՀ օրենսդրության, այլ իրավական ակտերի պահանջներին.

գ/ իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

դ/ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

ե/ ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

13. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են ,,Լիցենզավորման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

IV. Հսկողության իրականացումը և հաշվետվությունը

 

15. Պայթեցման աշխատանքների կատարման համար պարտադիր պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

16. Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմնին ներկայացնում են հաշվետվություն օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ԼՂՀ տարածքային կառավարման և

 ենթակառուցվածքների զարգացման նախարար

_______________________

պրն ____________________________________

____________________________________

/հայտատուի անվանումը /անունը, ազգանունը/ և

____________________________________

կազմակերպական – իրավական ձևը/

____________________________________

/գտնվելու և գործունեության իրականացման

վայրը, հասցեն/

                                                                                                                                                                

______________________

/հեռախոսահամարը/

 

Հ Ա Յ Տ

Լիցենզիա ստանալու մասին

 

Խնդրում եմ տալ լիցենզիա_____________________________________________________________

                                                                           /գործունեության տեսակի անվանումը/

___________________________________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _________________________________________________________________________________

2.__________________________________________________________________________________

3.__________________________________________________________________________________

4.__________________________________________________________________________________

5.__________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

Հայտատու_______________________                                      _________________________________

                         /ստորագրությունը/                                                                              /անունը, ազգանունը/

 

--------- --------------------------------------------200 թ.

                                  Կ.Տ.

(Ձև N 1-ը փոփ. 27.04.2007 N 159) 

 

Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը և /կամ/ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին

 

N N ը/կ

Պահեստի անվանումը և տեսակը

 

Պահեստի տարողությունը

Պահեստի գտնվելու վայրը

Ծանոթագրու- թյուն

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

                                                                                                  

       Հայտատու__________________________                  ________________________________ 

        /ստորագրությունը/                                                                     /անունը, ազգանունը/

      

 Կ. Տ.                                                                                                                              

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի և /կամ/ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին

 

N N

 

Փոխադրամիջոցի անվանումը

և տեսակը

Փոխադրամիջոցի

 տարողությունը

Ծանոթագրություն

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

                                                                                   

Հայտատու__________________________                             ________________________________

          /ստորագրությունը/                                                                                     /անուն, ազգանուն/

 

Կ. Տ.                                                                                                                                     

Ձև N 4

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին

 

N N

Անունը, ազգանունը

Զբաղեցրած պաշտոնը

Կրթությունը, մասնագիտությունը

Տվյալ բնա -

գավառում աշխատանքի

 ստաժը

Ծանոթագրու- թյուն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

                                                                                    

Հայտատու__________________________                            ________________________________

      /ստորագրությունը/                                                                                 /անունը, ազգանունը/

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2003թ. մարտի 11-ի

թիվ 43 որոշմամբ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐԱՄԱՆ

ՊԱ N -----

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________________________________

 

Գտնվելու կամ բնակության վայրը /հասցեն/ __________________________________________________

 

             Գործողության ժամկետը` անժամկետ

 

Նախարար              ____________________________                    _________________________

                                                /ստորագրությունը/                                                                    /անունը, ազգանունը/

 

Տրված է „------„------------------200 թ.

 

       Կ. Տ.

(Ձև N 4-ը փոփ. 27.04.2007 N 159)