ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունիսի 2007թ. |
N 249 |
ք.Ստեփանակերտ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ֆիզիկական անձանց պատկանող՝ հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» հունիսի 2007թ.
թիվ 249 որոշման |
Կ Ա Ր Գ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ
1. Ֆիզիկական անձանց պատկանող՝ հարկվող օբյեկտ համարվող շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցի խոտանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն) պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների հաշվառումից հանելն է:
2. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձանց տնօրինությանը հանձնված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության ստորաբաժանումներ է ներկայացնում՝
ա) դիմում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին,
բ) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիազորված անձի) անձնագիրը,
գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը),
դ) պետհամարանիշերը,
ե) հաշվառումից հանելու համար պետական տուրքի գանձման անդորրագիրը:
Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումին կցվում է նաև դրա կորստյան փաստը հավաստող տեղեկանք՝ տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից (ըստ քաղաքացու դիմումի):
Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:
3. Խոտանման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննում չի կատարվում:
4. Տրանսպորտային միջոցը խոտանվում է դրա մասին դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում: Խոտանված տրանսպորտային միջոցները հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների կողմից:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններ դիմող՝ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկության դեպքում նրան հատկացվում է խոտանված տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի՝ թափքի (ամրաշրջանակի) և (կամ) շարժիչի պատկանելության վերաբերյալ փաստաթուղթ հետագայում դրանք տնօրինելու նպատակով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |