ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2016թ. |
N 779-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 897-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 249, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 259 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 260 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա», «ժբ» կետերի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի թիվ 259 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 897-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում ««ժա» կետի» բառերը փոխարինել ««ժա» և «ժբ» կետերի» բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.
«11) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն թիվ 11 հավելվածի:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.
«3.2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները՝ հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:».
5) որոշման N 2 հավելվածում՝
ա. 19-րդ կետից հանել «կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ» բառերը,
բ. 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ:»,
գ. 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ:»,
դ. 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ կետեր և 8-րդ գլուխ.
«31. Հափշտակված տրանսպորտային միջոցները, դրանց նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում, սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի կամ հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:
32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:
33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.
3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.
4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:
35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:
VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` մեկ տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:
37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:».
6) որոշման N 3 հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն).».
7) որոշման N 4 հավելվածի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետ.
«6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:».
8) որոշման N 5 հավելվածի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու դեպքում՝ նաև փաստացի բնակության վայրի նշումով տեղեկանք.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետ.
«8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի և բորսաների կողմից օտարման:
Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:».
9) որոշման թիվ 7 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER»՝ սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում՝ վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը՝ 40 նիշ),».
10) որոշումը լրացնել նոր՝ թիվ 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջները հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ նորմատիվ հրամանով:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 26-ի «Ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը հաստատելու մասին» N 249, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 260 որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 2-ի N 779-Ն որոշման |
| |
«Հավելված 11
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 28-ի N 897-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանման կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ՝ համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերն ստանալուց հետո ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում ու պահեստավորվում, իսկ ծախսն արտացոլվում է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:
3. Սույն կարգի 20-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:
4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:
5. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:
6. Հաշվառման քննական ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից:
7. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:
8. Վերադարձման ենթակա չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշերը:
9. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)՝
1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.
3) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.
4) դեղին հիմնագույնի համարանիշերը:
10. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:
III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
11. Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):
12. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի՝
1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից՝ ըստ աճող հերթականության.
2) ցանկալի համարանիշեր՝ տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.
3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր՝ սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր՝ հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված՝ լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:
13. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող երկու (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրոցիկլերին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ:
14. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան Թեմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
15. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, ինչի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:
16. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով երկու ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:
17. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 16-րդ կետում նշված ստորաբաժանման կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում՝ ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:
18. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա՝ հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:
19. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն՝ երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.
2) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից՝ հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման՝ այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).
3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին՝ 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից):
20. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող՝ սույն կարգի 19-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը՝ արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոծառայությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
22. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են՝
1) ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն՝ ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին՝ մեկ ամիս ժամկետով.
2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին՝ մեկ օր ժամկետով:
23. Կորած զույգ համարանիշերի (իսկ եթե սույն կարգի 13-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:
24. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում` մինչև կրկնօրինակի հատկացումը, հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` յոթ օր ժամկետով:
25. Տրանսպորտային միջոցների համարանիշեր տալու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:
IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
26. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից` տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման քննական ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով:
27. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:
28. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` երեք ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ՝ որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:
29. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է յոթ օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր` յոթ օր ժամկետով:
30. Մինչև սույն կարգի 24-րդ կամ 29-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը՝ ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:
31. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
32. Մեծ պահանջարկ ունեցող կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի:
33. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:
35. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:
36. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի՝ առանց աճուրդի հատկացումը՝ նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |