Համարը 
N 259
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.21/16(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.12.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2008թ.

 N 259

ք.Ստեփանակերտ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի նկարագրությունը` համաձայն թիվ 2 հավելվածի.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը և ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումն տեղակայել Ստեփանակերտ քաղաքում և ապահովել տրանսպորտային միջոցների հաշվառման տեխնիկական միջոցներով.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-oրյա ժամկետում հաստատել հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին վարչական ակտի, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանված լինելու մասին տեղեկանքի, հաշվառման գործողությունների կատարման պահանջի մասին դիմումների, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքի, տրանսպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու, վերահաշվառման մատյանների, տրանսպորտային միջոցների հաշվառման քարտի, հաշվառման ժամանակավոր վկայագրի ձևերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ մշակել և հաստատել ինքնաշեն ավտոմոբիլներին, կցորդներին և մոտոցիկլետներին ներկայացվող տեխնիկական պահանջների մասին համատեղ նորմատիվ հրաման:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ, հաստատել սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետով նախատեսված հայտի ձևը:

6. Սահմանել, որ մինչև ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը համակարգչային ցանցով և համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովումը տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է գրավոր եղանակով` առկա տեխնիկական միջոցներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 259 որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության համար նախատեսված պետական մարմիններին, հիմնարկներին, իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող` 50 խոր. սմ և ավելի շարժիչի բանվորական ծավալ ունեցող, ինչպես նաև 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող ավտոմոտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդների և կիսակցորդների հետ (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) կապված պետական հաշվառման գործողությունների միասնական կարգը (այսուհետ` կարգ):

Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում դրանք հաշվառման վերցնելու (այսուհետ` հաշվառում), տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանունը, անունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը, գույնը, համարակիր ագրեգատների համարները, թույլատրված առավելագույն զանգվածը, առանց բեռնվածության` զանգվածը, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումները) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողությունը (այսուհետ` վերահաշվառում) և հաշվառումից հանելու հետ կապված գործողությունները:

2. Հաշվառման գործողությունները կատարվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանման (այսուհետ` հաշվառման ստորաբաժանում) կողմից:

3. Հաշվառման ստորաբաժանումում չեն հաշվառվում`

ա) մրցարշավային,

բ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող,

գ) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ` ինքնաշեն),

դ) հաշվառման ստորաբաժանումներում հաշվառված և հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները:

4. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

ա) տրանսպորտային միջոցի վրա բացակայում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը (բացառությամբ նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների),

բ) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության վերասարքավորված է,

գ) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց չհաստատված պատճենները,

դ) ներկայացված չեն սույն կարգի 19-րդ կետով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը,

ե) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն,

զ) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ,

է) օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցների նկատմամբ դրված է արգելանք:

5. Հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում հաշվառման ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից դիմումատուին սույն կարգով սահմանված կարգով նույն օրը հանձնվում է հաշվառման գործողությունների կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ` որոշման տեսքով, որում նշվում է մերժման իրավական հիմքը` համապատասխան իրավական նորմի վկայակոչմամբ:

6. Հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց` իրենց օրինական պահանջների կատարման համար, ինչպես նաև նրանց հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իրազեկելու հաշվառման գործողությունների կատարումը մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերի մասին և այլն:

7. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմողին առաջարկվում է համալրել այդ ցանկը:

8. Դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում սխալների, ջնջումների, քերվածքների, վրիպակների հայտնաբերման դեպքում հաշվառման ստորաբաժանումը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողի ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով: Հաշվառման ստորաբաժանումն իրավունք չունի չընդունելու նշված փաստաթղթերը` միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքն օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հաշվառման ստորաբաժանումը իրականացնում է հետևյալ հաշվառման գործողությունները`

ա) տրանսպորտային միջոցների հաշվառում` տալով հաշվառման վկայագիր և հաշվառման համարանիշեր (այսուհետ` համարանիշեր).

բ) տրանսպորտային միջոցների վերահաշվառում` տալով նոր հաշվառման վկայագիր.

գ) տրանսպորտային միջոցների հաշվառումից հանում` տալով "ՏԱՐԱՆՑԻԿ" համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի "դ" ենթակետով նախատեսված դեպքերի) և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք:

10. Հաշվառման գործողություններ կատարելու ժամանակ տրանսպորտային միջոցի սեփականատերն այն ներկայացնում է հաշվառման ստորաբաժանում: Եթե ըստ դիմումատուի բանավոր հայտարարության առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու խոչընդոտ, ապա դրա փոխարեն ներկայացվում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք:

11. Հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ստուգվում են`

ա) տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ նրանց լիազորած անձանց անձը` ներկայացված անձնագրի կամ դրան փոխարինող փաստաթղթերի միջոցով.

բ) տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, պայմանագիր, դատարանի վճիռ, ժառանգության վկայական և այլն), իսկ հաշվառված տրանսպորտային միջոցների համար` հաշվառման վկայագիրը.

գ) տրանսպորտային միջոցների փաստաթղթային և իրական տեխնիկական տվյալների համապատասխանությունը` տրանսպորտային միջոցների համարակիր մասերի և դրանց սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալների համեմատության միջոցով.

դ) սույն կարգի 4-րդ կետի "զ" ենթակետում նշված հանգամանքը.

ե) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթերը:

12. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են այն կազմակերպության անվանմամբ կամ ֆիզիկական անձանց անվամբ, որոնք նշված են ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերում:

13. Ֆիզիկական անձանց անվամբ տրանսպորտային միջոցները հաշվառվում են ըստ նրանց մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության վայրի, իսկ կազմակերպության անվանմամբ` ըստ կազմակերպության գտնվելու վայրի:

Կազմակերպության կողմից ստեղծված առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները հաշվառվում են կազմակերպության անվանմամբ` որպես հաշվառման հասցե նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

14. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

15. "Ներմուծում` ազատ շրջանառության համար" մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացվելու դեպքում` այլ երկրներից ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառվում են միջազգային հետախուզման մեջ գտնվելու փաստի ստուգումից հետո:

16. Վերահաշվառման գործողություններ կատարվում են`

ա) սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան փոփոխության դեպքում.

բ) կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձանց հաշվառման վայրի փոփոխության դեպքում.

գ) տրանսպորտային միջոցի թափքը, շարժիչը և այլ համարակիր մասերը, ինչպես նաև թափքի (խցիկի) գույնը փոփոխվելու դեպքում.

դ) տրանսպորտային միջոցի կառուցվածքում թույլատրված փոփոխություններ կատարվելու դեպքում (այլ տեսակի կամ մոդելի տրանսպորտային միջոցի թափքի, շարժիչի և այլ համարակիր մասերի կամ սարքավորումների տեղադրմամբ):

17. Հաշվառումից հանելու գործողություններ կատարվում են`

ա) տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

բ) տրանսպորտային միջոցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

գ) տրանսպորտային միջոցները հետագայում հաշվառման ստորաբաժանումում չհաշվառվելու դեպքում (երբ դրանց հաշվառումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են այլ մարմիններ).

դ) տրանսպորտային միջոցների խոտանման դեպքում:

Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետի "բ" և սույն կետի "դ" ենթակետերում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են "ՏԱՐԱՆՑԻԿ" տեսակի համարանիշեր:

"ՏԱՐԱՆՑԻԿ" տեսակի համարանիշեր չեն տրվում, եթե հաշվառման ստորաբաժանումում տրանսպորտային միջոցի հաշվառումից հանումը և նոր տիրոջ անվամբ հաշվառումը կատարվում են միաժամանակ:

Հաշվառումից հանված այն տրանսպորտային միջոցները (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի "գ" ենթակետում նշված դեպքի), որոնք հետագայում չեն հաշվառվելու հաշվառման ստորաբաժանումում, տրվում են "ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ" տեսակի համարանիշեր:

Հասցեափոխության կապակցությամբ տրանսպորտային միջոցները վերահաշվառման գործողություն կատարելիս հաշվառման համարանիշերը կարող են չհանձնվել և չփոխանակվել:

18. Հաշվառման ստորաբաժանում հանձնված համարանիշերը ենթակա են ոչնչացման` բացառությամբ "Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի:

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

19. Սեփականատերը կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձը հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը (բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով և 17-րդ կետի "դ" ենթակետով նախատեսված դեպքերի) և հետևյալ փաստաթղթերը`

ա) տրանսպորտային միջոցը հաշվառման վերցնելու դեպքում`

- դիմում,

- անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (ֆիզիկական անձանց համար` հաշվառման վայրի նշումով կամ հաշվառման կամ փաստացի բնակության վայրից տրված տեղեկանքով),

-տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր,

- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառված տրանսպորտային միջոցների համար),

- օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

բ) տրանսպորտային միջոցի վերահաշվառում կատարելու դեպքում`

- դիմում,

- անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

-սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունների կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը,

- օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը, ինչպես նաև լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

գ) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`

- դիմում

- անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

- օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի),

- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

- համարանիշեր:

Կազմակերպությունները, բացի սույն ենթակետի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերից, ներկայացնում են կազմակերպության կողմից լիազորված անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

դ) հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են հաշվառման ստորաբաժանումում լրացված`

- օտարողի (ներկայացուցչի) և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով,

- միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի կողմից վավերացված օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր,

- տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անվամբ:

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Տրանսպորտային միջոցները մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների անվամբ հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` նրանց ներկայացնող անձանց դիմումների հիման վրա:

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա:

22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ներկայացնում են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառման տվյալների մասին տեղեկանք (եթե հաշվառման մասին տվյալները բացակայում են կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթում):

23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձինք հաշվառման գործողությունների կատարման ժամանակ ներկայացնում են փախստականի կարգավիճակը հաստատող վկայական:

24. Միջազգային երթևեկությանը մասնակցելու համար տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագրեր տրվում են հաշվառման վկայագրերի հիման վրա:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Տրանսպորտային միջոցները հաշվառելու, վերահաշվառելու և հաշվառումից հանելու ժամանակ հաշվառման ստորաբաժանման ծառայողի (աշխատողի) կողմից`

ա) զննվում է հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցը, ստուգվում է սեփականատիրոջ կամ լիազորված անձի ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցի ու անձի տվյալները մուտքագրվում են համակարգիչ.

բ) համակարգիչ մուտքագրված տվյալները դիմումի տեսքով տպագրվում և հանձնվում են քաղաքացուն: Նա այն ստորագրելուց հետո իրազեկվում է ցանկալի համարանիշեր ստանալու հնարավորության մասին, որից հետո դիմումը տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերի, հաշվառման վկայագրի (նախկինում հաշվառված տրանսպորտային միջոցների համար) հետ միասին վերցվում է դիմումատուից.

գ) տեղեկացվում է տրանսպորտային միջոցը դրա համար նախատեսված սպասահրապարակ տեղափոխելու անհրաժեշտության մասին:

26. Համակարգչային կապի միջոցով ոստիկանության տեղեկատվական կենտրոնի համակարգչային բազայում ստուգվում է հաշվառվող տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի, նույնացման համարի տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց ագրեգատների բազայում, ինչպես նաև անձի մասին տվյալների առկայությունը` հետախուզման մեջ գտնվող անձանց բազայում:

Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ տրանսպորտային միջոցը հաշվառող անձը, տրասնպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից որևէ մեկը գտնվում են հետախուզման մեջ, կամ առկա է համարակիր մասերի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն, ապա հաշվառող անձը համակարգչային կամ որևէ այլ կապի միջոցով դրա մասին տեղյակ է պահում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

27. Հաշվառման մասին տվյալները գրառվում են տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման) մատյանում, համակարգչային ցանց մուտքագրված տվյալների և նոր հատկացվող համարանիշերի հիման վրա լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման քարտ, և պատվիրվում է հաշվառման վկայագիր:

Հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պետական կառավարման մարմինների:

Տրանսպորտային միջոցների պետական հաշվառումն իրականացնող ստորաբաժանման համակարգչային ցանցը պետք է միացված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համակարգչային ցանցին:

28. Տրանսպորտային միջոցի վերահաշվառման ժամանակ փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման) մատյանում:

29. Տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելիս` փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառման քարտում, գրառումներ են կատարվում տրանսպորտային միջոցների հաշվառումից հանման մատյանում, և տրվում է տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու մասին տեղեկանք, որում նշվում են հաշվառումից հանելու պատճառները (անձի հաշվառման տվյալի փոփոխություն, այլ համասեփականատիրոջ անվամբ վերագրանցում, տրանսպորտային միջոցի խոտանում, առուվաճառքի, փոխանակման, նվիրատվության, գրավի պայմանագրերի հիման վրա օտարում և այլ հիմքեր), հատկացված "ՏԱՐԱՆՑԻԿ" հաշվառման համարանիշերի ստացման և դրանց գործողության ժամկետները:

30. Տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին դիմում տալու օրը տրվում են հաշվառման վկայագիր և հաշվառման համարանիշ, իսկ վերահաշվառման դեպքում` միայն հաշվառման վկայագիր:

Եթե տեխնիկական սարքավորումների հետ կապված պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ նույն օրը, ապա սեփականատիրոջը տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով:

31. Սահմանված դեպքերում հաշվառման համարանիշերը տրվում են հաշվառման համարանիշերի աճուրդից հետո` սահմանված ժամկետում:

32. Սույն կարգով նախատեսված հաշվառման գործողությունների համար գանձվում է պետական տուրք` "Պետական տուրքի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 259 որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հաշվառման վկայագրի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը: Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ` Երեսակողմը

Վերևից ներքև, ձախից աջ:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ հեռավորության վրա հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,5 մմ է:

Ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային ծածկագիրը` "AM", 11.8 x 3.3 մմ չափերով և արծաթագույնով:

Վերևի շերտագծի կենտրոնով` ձախ եզրից 23 մմ-ի վրա, METALLIC պաշտպանիչ ներկով, 6 կետաչափ տպատառով տպված է "ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ" անվանումը` հայերենով:

Երկրորդ շերտագծի կենտրոնով` ձախ եզրից 36 մմ-ի վրա, 6 կետաչափ Helvetica Bold տպատառով տպված է "ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎO OԲ ՈՒՉԵՏԵ ՏՌԱՆՍՊOՌՏՆOԳO ՍՐԵԴՍՏՎԱ" անվանումը` ռուսերենով:

Երրորդ շերտագծի կենտրոնով` ձախ եզրից 45 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով տպված է "CERTIFICAT D`ENREGISTREMENT" անվանումը` ֆրանսերենով:

Հորիզոնական շերտագծերից 0,3 մմ ցած` հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

 

"ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎO OԲ ՈՒՉԵՏԵ ՏՌԱՆՍՊOՌՏՆOԳO ՍՐԵԴՍՏՎԱ

CERTIFICAT D`ENREGISTREMENT":

 

Հաշվառման վկայագրի աջ կողմից` ներքևի կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 6,9 մմ հեռավորության վրա, ներքևից վերև շերտածածկված 3 ուղղաձիգ շերտերը` 35,5 x 2,3 մմ չափսերի, որոնք տեղակայված են մեկը մյուսից 1 մմ հեռավորությամբ, մարմնավորում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են` կարմիր, կապույտ, նարնջագույն:

Ուղղագիծ շերտագծերի վրա` կենտրոնում զետեղված է 16 մմ տրամաչափով շարժագիր (movigramma)` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ REPUBLIC OF ARMENIA FOR OFFICIAL USE ONLY" կիսաշրջան գրությամբ, ինչպես նաև բազմատարր նկար, որը դիտման անկյունը փոխելիս փայլփլում է ծիածանի գույներով:

Ավելի ներքևում` 17.98 x 2.65 մմ չափսի և արծաթագույն ֆոնի վրա զետեղված է կապույտ գույնով և 8 կետաչափ տպատառով "ARMENIA" գրառումը, որը վերևից և ներքևից սահմանափակված է 0,15 մմ հաստությամբ և 17,3 մմ երկարությամբ 2 լայնակի գծերի միջև:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր` 81,6 x 3,4 մմ չափսերի:

Վերևի դաշտի կենտրոնում` հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է "ՏԵՐԸ" բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում` "ՎԼԱԴԵԼԵՑ" բառը: Այդ երկու դաշտի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,33 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:

0,8 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,69 մմ հեռավորության վրա գտնվող 6 անձնավորման դաշտեր` 62 x 3,4 մմ չափսերի:

Վերևի դաշտի կենտրոնում` հաշվառման վկայագրի ձախ եզրից մինչև 12,4 մմ նիշը, տպված է "ՀԱՍՑԵՆ" բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում` "ԱԴՐԵՍ" բառը:

Այդ երկու դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը:

1 մմ ներքև և հաշվառման վկայագրի ձախ եզրից 2 մմ դեպի աջ` ձախից աջ զետեղված են իրարից 2 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր` 30 x 4,5 մմ չափսերի:

Ձախ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են "ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ" և "ԿԵՄ ՎԻԴԱՆO" բառերը:

Աջ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,3 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 5,5 մմ-ի վրա իրար տակ տպված են "ԱՄՍԱԹԻՎԸ" և "ԴԱՏԱ" բառերը:

Ավելի աջ զետեղված են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի անձնական դաշտը` 18,8 x 3 մմ չափսի:

Անձնավորման դաշտերի նշումները տպված են կապույտ PANTONE Blue 072 U գույնով և 3,8 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:

Հաշվառման վկայագրի ներքևում` մինչև ներքևի եզրը 2 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ անցնում է արծաթագույն և 0,8 մմ հաստությամբ լայնակի գիծ:

Դարձերեսը

Վերևից ներքև, ձախից աջ:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 2 մմ ներքև` հաշվառման վկայագրի ամբողջ երկարությամբ, անցնում է 0,8 մմ լայնությամբ լայնակի արծաթագույն գիծ:

0,3 մմ ներքև` հաշվառման վկայագրի ամբողջ երկայնքով, 0,3 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ.

 

"ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎO OԲ ՈՒՉԵՏԵ ՏՌԱՆՍՊOՌՏՆOԳO ՍՐԵԴՍՏՎԱ

CERTIFICAT D`ENREGISTREMENT":

 

Աջ կողմից` եզրից 9,5 մմ հեռավորության վրա, հաշվառման վկայագրի ամբողջ բարձրությամբ զետեղված է 0,015 մմ հաստությամբ պաշտպանիչ ֆոնային նկար` 16,5 մմ լայնքով:

Հաշվառման վկայագրի վերևի եզրից 4 մմ-ի և ձախ եզրից 2 մմ-ի վրա տեղակայված է 81,6 x 40 մմ չափսի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ:

Անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են PANTONE Blue 072 U գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստությամբ գծերով:

Աղյուսակի 3 ուղղահայաց գծերն ունեն 40 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 4,4 մմ, 42,2 մմ, 81,2 մմ հեռավորությամբ:

Աղյուսակի առաջին երկու սյունակները բաժանված են 6 հորիզոնական բջիջների` 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 4 մմ, 12 մմ հեռավորությամբ:

Առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները` 4 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում` ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և ռուսերենով տպված են անձնավորման դաշտերի նշանակումները:

Անձնավորման դաշտերի նշանակումները տպված են 3,5 կետաչափ Helvetica Bold italic տպատառով:

Ստորև ներկայացված է աղյուսակը` ինքնօրինակ նշանակումներով.

 

5

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ

ՆOՄԵՌ ՈՒՉԵՏԱ

ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ

ԻԴԵՆՏԻՖ. ՆOՄԵՌ (VIN)

11      

6

ՄԱԿՆԻՇԸ,

ՏԻՊԱՐԸ

 

 

 

ՄԱՌԿԱ,

ՄՈԴԵԼ

ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ

ՆOՄԵՌ ԴՎԻԳԱՏԵԼՅԱ

12

ՀԵՆԱՍԱՀՔԻ ՀԱՄԱՐԸ

ՆOՄԵՌ ՇԱՍՍԻ

13

ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ

ՆOՄԵՌ ԿՈՒԶOՎԱ

14

7

ՏՄ ՏԵՍԱԿԸ

ՏԻՊ ՏՍ

ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)

ՄOՇՆOՍՏ ԴՎԻԳԱՏԵԼՅԱ (ԿՎՏ/Լ.Ս.)

15

ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ

ՌԱԶՐԵՇԵՆՆԱՅԱ ՄԱԿՍԻՄԱԼՆԱՅԱ ՄԱՍՍԱ (ԿԳ)

16

8

ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ

ՏԻՊ ԿՈՒԶOՎԱ

ԶԱՆԳՎԱԾԸ`ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)

ՄԱՍՍԱ ԲԵԶ ՆԱԳՌՈՒԶԿԻ (ԿԳ)

17

9

ԳՈՒՅՆԸ

ՑՎԵՏ

ՀԱՏՈՒԿ

ՆՇՈՒՄՆԵՐ

 

OՍOԲԻԵ OՏՄԵՏԿԻ

18

10

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ

ԳOԴ ՎԻՊՈՒՍԿԱ

 

Հաշվառման վկայագրի ներքևում` ամբողջ երկարությամբ, ներքևի եզրից 9 մմ հեռավորությամբ անցնում է 0,5 մմ հաստությամբ արծաթագույն գիծ:

Երկու կողմերի վրա` հաշվառման վկայագրի ամբողջ մակերեսով, աննկատ, բազմակի անգամ, ձախից աջ կրկնվում է 23 կետաչափ Helvetica Bold OՍTLINE տպատառ, դեղին գույնի գրությունը, որն ունի հետևյալ տեսքը`

Անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են հայերենով և ռուսերենով (7 կետաչափ տպատառ):

Երեսակողմը (7 կետաչափ տպատառ)

1. ԱՄՏՄ-ի տիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ հիմնարկի (կազմակերպության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 40 նիշ)

2. Հասցեն (երկիր, մարզ (շրջան), բնակավայր, փողոց, տուն, բնակարան) (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 100 նիշ)

3. Ում կողմից է տրված (ծածկագիրը` 3 նիշով)

4. Հաշվառման ամսաթիվը (10 նիշ)

Հաշվառման վկայագրի համարը (ներքևի աջ անկյունում` 1 տառ, 7 թիվ):

Դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)

Հաշվառման համարանիշը (10 նիշ), 8 կետաչափ տպատառ Մակնիշ, տիպար` տեքստ` հայերենով և ռուսերենով (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 36 նիշ)

Տրանսպորտային միջոցի տեսակը (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 18 նիշ)

Թափքի տեսակը (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 18 նիշ)

Գույնը (յուրաքանչյուր լեզվով` առավելագույնը 36 նիշ)

Տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը (4 նիշ)

Նույնացման համարը (VIN) (17 նիշ)

Շարժիչի համարը (14 նիշ)

Հենասահքի համարը (14 նիշ)

Թափքի համարը (14 նիշ)

Շարժիչի հզորությունը` կվտ/ձ.ու. (7 նիշ)

Թույլատրելի առավելագույն զանգվածը` կգ (6 նիշ)

Զանգվածը` կգ, առանց բեռնվածության (6 նիշ)

Հատուկ նշումներ (ՊԱՏ) (6 նիշ)

Հաշվառման վկայագրի ներքևի եզրից 2,5 մմ բարձր լուսափորագրման եղանակով անձնավորվում է 4 մմ բարձրությամբ ISO համօրինակի նրբագծային ծածկագիրը (ծածկագրի երկարությունը` 14 նիշ):

 

--- --- ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

AM --- ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎO OԲ ՈՒՉԵՏԵ ՏՌԱՆՍՊOՌՏՆOԳO ՍՐԵԴՍՏՎԱ

--- --- CERTIFICAT D`ENREGISTREMENT

 

1 ՏԵՐԸ

ՎԼԱԴԵԼԵՑ

 

2 ՀԱՍՑԵՆ

ԱԴՐԵՍ

 

ARMENIA

 

3 ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԱԾ

ԿԵՄ ՎԻԴԱՆՕ

 

4 ԱՄՍԱԹԻՎԸ

ԴԱՏԱ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 259 որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 մմ չափսերի` չորս էջից բաղկացած գրքույկ է: Այն երկնագույն է:

2. Միջազգային վկայագրի կազմի առաջին էջը տպագրվում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն:

3. Միջազգային վկայագրի մյուս էջերը լրացվում են անգլերենով և ռուսերենով:

4. Միջազգային վկայագրի կազմի հիմներեսին նշվում են` որպես վերտառություն` նշվում է "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ", "REPUBLIC OF ARMENIA", "ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ" ու "LA REPUBLIQUE DE ARMENIE" բառերը և Հայաստանի Հանրապետության "AM" տարբերիչ նշանը. այնուհետ հերթականությամբ`

"LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE", "INTERNATIONAL MOTOR TRAFFIC", "ՄԵԺԴՈՒՆԱՌOԴՆOԵ ԴOՌOԺՆOԵ ԴՎԻԺԵՆԻԵ", "ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ" բառերը.

"ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ" բառերը.

Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիան և համարը` ME N Միջազգային վկայագրի 2-րդ էջում ըստ հերթականության լրացվում են`

"A Registration number" "Նoմեռ ուչետա" տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ` 61 ԼU 500).

"D Model" "Մառկա, մօդել TC" տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ` VAZ-2110).

"B Production year" "Գօդ վիպուսկա" տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

"Engine" "Նօմեռ դվիգատելյա" տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

"Chassi" "Նօմեռ շասսի" տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

"Body" "Նօմեռ կուզօվա" տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

"Color" "Ցվետ" տողում` տրանսպորտային միջոցի գույնը.

"E Ident (VIN)" "Իդենտիֆիկացիոննիյ նoմեռ" տողում` տրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն համարը.

"G Permissible. max weight" "Ռազռ. մակսիմ. մասսա" տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

"H DIN" "Մասսա բեզ նագռուզկի" տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության:

Միջազգային վկայագրի 3-րդ էջում ըստ հերթականության լրացվում են`

"C Owner or Holder" "Վլադելեց" տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ` "BABAYAN SAMVEL", "ԲԱԲԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ") կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

"Adress" "Մեստօ ժիտելստվա" տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ` "Mamikonian st. #10/5, STEPANAKERT, RA", "ՌԱ, գ. Ստեփանակերտ, ուլ. Մամիկօնյանա, դօմ 10, կվ. 5").

"Special notes" "Oսօբիե օտմետկի" տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս հաշվառման մակնիշը և համարանիշը.

"Issued at" "Վիդանo" տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման անվանումը (օրինակ` THE DEPARTMENT OF AUTOMOBILE INSPECTION) ("YEREVAN, ARMENIA").

"Issued date" "Դատա վիդաչի" տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (օրինակ` 24.02.2002թ.).

"F Valid by" "Դեյստվիտելնօ դօ" տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

"Firma" "Պօդպիս" տողում` միջազգային վկայագիրը հատկացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

Միջազգային վկայագրի 4-րդ էջում ըստ հերթականության գրված են`

"Oտչուժդենիե բեզ ռազրեշենիյա օռգանօվ տամօժնի ՌԱ զապրեշաետսյա" և "Alienation without the prmission of customs bodies of RA is forbidden" բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

 

 

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

REPUBLIC OF ARMENIA

ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՌՄԵՆԻՅԱ

LA REPUBLIQUE DE ARMENIE

 

._____.

| AM |

._____.

 

LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE

INTERNATIONAL MOTOR TRAFFIC

ՄԵԺԴՈՒՆԱՌOԴՆOԵ ԴOՌOԺՆOԵ

ԴՎԻԺԵՆԻԵ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

 

CERTIFICAT D`IMMATRICULATION

 

REGISTRATION CERTIFICATE OF

VEHICLE

 

սՎԻԴԵՏԵԼՍՏՎO ՈՒՉԵՏԱ

ՏՌԱՆՍՊOՌՏՆOԳO ՍՐԵԴՍՏՎԱ

 

ՏՐԱՍՆՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

 

 

 

ME N

 

A Registration number _______

Նօմեռ ուչետա

 

D Model                 __________

Մառկա, մօդել TC

 

B Production year    _________

Գօդ վիպուսկա

 

Engine                 N _________

Նoմեռ դվիգատելյա

 

Chassi                 N _________

Նօմեռ շասսի

 

 

Body                   N __________

Նօմեռ կուզօվա

 

Color                    ___________

Ցվետ

 

E Ident (VIN)         N ________

Իդենտիֆ. նօմեռ

 

G Permissible. max weight

Ռազռ. մակսիմ. մասսա ______

 

H DIN                    __________

Մասսա բեզ նագռուզկի

 

C Owner or Holder ________________

 

Վլադելեց                ________________

 

Address  ________________________

Մեստօ ժիտելստվա ________________

 

Special notes _____________________

Oսօբիե օտմետկի

 

 _______________________________

 _______________________________

 

Issued at ________________________

Վիդանօ

 

Issued date ______________________

Դատա վիդաչի F Valid by ___________

 

Դեյստվիտելնօ դօ Firma ____________

Պօդպիս

P.P.

Կ.Տ.

Oտչուժդենիե բեզ ռազրեշենիյա

օռգանօվ տամօժնի ՌԱ

զապրեշաետսյա

 

Alienation without the

prmission of customs bodies

of RA is forbidden

 

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան