ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը տեղեկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. ապրիլի «27»-ի
թիվ 165 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի՝ անվտանգության բնագավառի 1,2,6,7,10,12,13, առողջապահության բնագավառի 1,3,4,5, գյուղատնտեսության բնագավառի 2,3, էներգետիկայի բնագավառի 1,2,3, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, քաղաքաշինության բնագավառի 2, գործունեության այլ բնագավառների 4,7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ՝ վարչություն) տեղեկացնելու կարգը:
2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում վարչություն՝ նշելով՝
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.
3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում՝ փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինը վարչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է վարչություն ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)՝ նշելով՝
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը.
ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:
5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում՝ փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ լիցենզավորված անձը վարչությանը գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ Մ Ա Ր Մ Ն Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը ____________________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված
կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան
վայրում) ___________________________________________________________________________
___________________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _______________________________________________
|
_________________________________________ |
____________________ |
|
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ Մ Ա Ր Մ Ն Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
___________________________________________________________________________________
2. Բնակության վայրը _________________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված
կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան
վայրում) ___________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _______________________________________________
|
_________________________________________ |
____________________ |
|
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը ______________________________________
2. Գտնվելու վայրը _____________________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ________________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված
կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան
վայրում) ____________________________________________________________________________
____________________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը ________________________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ___________________________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _______________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________ _______________ 200 թ.
Կ.Տ.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
___________________________________________________________________________________
2. Բնակության վայրը _________________________________________________________________
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________________
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված
կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան
վայրում) ___________________________________________________________________________
___________________________________________________________________________________
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _______________________________________________
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ___________________________________
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ______________________________________________________________________
(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________ _______________ 200 թ.
Կ.Տ.