ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի
N 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 27-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» № 165 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրից, 1-ին կետից, Որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) վերնագրից հանել «և լիցենզավորված անձանց» բառերը.
2) Որոշման նախաբանի «և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին» բառերը փոխարինել «մասին» բառով.
3) Կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են բարդ ընթացակարգով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1-9-րդ, առողջապահության բնագավառի 1-ին, 4-րդ և 5-րդ, գյուղատնտեսության բնագավառի 3-րդ, էներգետիկայի բնագավառի 1-ին, 2-րդ և 3-րդ, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1-ին կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը (այսուհետ` վարչություն) տեղեկացնելու կարգը:».
4) Ուժը կորցրած ճանաչել Որոշման 3-րդ կետը, Կարգի 4-րդ, 5-րդ կետերը, 3-րդ և 4-րդ ձևերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |