ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 225 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» թիվ 225 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) ջրահեռացման ցանց վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 434 որոշմամբ սահմանված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնների «II. Ջրահեռացման համակարգերն օգտագործող (շահագործող) կազմակերպությունների խնդիրները» բաժնի 3-րդ կետի համաձայն սահմանված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները:».
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների պաշարների մարման ծավալները» բառերը փոխարինել «պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված փաստացի մարված ծավալները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |