Համարը 
N 259
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.03.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 541 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 259

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 541 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 541 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 15-րդ կետի`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`»,

«գ» ենթակետում «մականշվածքում նշելով դրա երկիրը` որպես արտադրող» բառերը փոխարինել «մականշվածքում նշելով նաև արտադրողի երկիրը» բառերով.

բ) 16-րդ կետում «նշագրերը» բառը փոխարինել «տեքստերը» բառով.

գ) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում oգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որ բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և տպված լինեն`

հստակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով, բացառությամբ առաջին տառի` մեծատառ.

բ) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնաuելուց.

ե) նախազգուշացման տեքստերը չպետք է`

տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա:

Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոuից ոչ պակաս մակերեսը:

Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:».

դ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է ներառվի սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնի մեծածախ ու մանրածախ առևտրում oգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոuից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1, 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`

ա) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի այնպես, որ բացառվի դրա հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`

հստակ ու ընթեռնելի,

մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,

Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «Նիկոտին`» և «Խեժ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի և խեժի չափման միավորները` փոքրատառերով.

բ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4մմ.

գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.

դ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրա համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.

ե) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`

տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,

թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով,

տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:».

ե) 20-րդ կետը «բոքսերի» բառից հետո լրացնել «ծխամորճի և ծխելու ծխախոտների» բառերով.

զ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «առնվազն 50 սանտիմետր» բառերը.

է) լրացնել NN 1 և 2 ձևերով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:

 

 

        ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունիսի  26-ի

թիվ 259 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_88

 

 

Ձև N 2

 

ԲՈՔՍԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՆԻԿՈՏԻՆԻ ԵՎ ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ

 

Հիմնական նախազգուշացման տեքստը

Լրացուցիչ նախազգուշացման տեքստը

Ներմուծեք նկարագրությունը_1Ներմուծեք նկարագրությունը_41

Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը

Ներմուծեք նկարագրությունը_1Ներմուծեք նկարագրությունը_42

 

Լրացուցիչ նախազգուշացման տեքստը

Նիկոտինի և խեժի պարունակության տեքստը

Ներմուծեք նկարագրությունը_87

                                                                       

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան