ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 541 |
ք.Ստեփանակերտ
ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատել ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների մնացորդային քանակությունների և ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկաները.
բ) մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը հաստատել մարդու առողջության վրա ծխախոտ ծխելու բացասական ազդեցության վերաբերյալ լրացուցիչ նախազգուշացման տեքստերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«20» դեկտեմբերի 2005թ.
թիվ 541 որոշման |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ծխախոտային հումքի (ծխախոտահումք) և ծխախոտային արտադրատեսակների վրա`
| ծխախոտահումք, ծխախոտահումքի մնացուկներ |
2401, |
| սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ, |
|
| սիգարետներ` ծխախոտահումքից կամ ծխախոտահումքի և դրա |
|
| փոխարինիչների խառնուրդներից |
2402, |
| այլ արդյունաբերական պատրաստման ծխախոտային |
|
| արտադրատեսակներ (ծխամորճի և ծխելու ծխախոտներ, |
|
| որոնք պարունակում են ցանկացած համամասնությամբ |
|
| փոխարինիչներ կամ չեն պարունակում) |
2403: |
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչների և ամբողջությամբ դրանցից պատրաստված ծխախոտային արտադրատեսակների, դեղային սիգարետների, «վերականգնված» ծխախոտի, ծամախոտի, քթախոտի, ծխախոտի լուծամզուքների և էսենցիաների վրա:
4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`
ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար.
ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչ` ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդ, որը չի պարունակում ծխախոտաբույսեր.
սպառողական տարա՝ տարա, որով իրացվում է արտադրատեսակը և որը փոխադրական տարա չէ.
փոխադրական տարա՝ տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.
տուփ՝ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.
հուշանվերային տուփ՝ գեղարվեստական ձևավորմամբ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է մի քանի տուփ.
բոքս՝ խմբակային սպառողական տարայի միավոր, որը պատրաստված է տուփի ստվարաթղթից կամ պիտակային թղթից և պարունակում է որոշակի քանակությամբ սիգարետներով տուփեր.
բլոկ՝ խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր.
ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ, որը նախատեսված է վերահսկման համար.
ծխախոտային արտադրատեսակի մակնիշ՝ որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտային արտադրատեսակի անվանում:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների իրացումն առանց համապատասխանության հավաստման արգելվում է:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում և 9-13-րդ կետերում:
Ծխախոտահումքի ֆիզիկաքիմիական ցուցանիշները
|
Ցուցանիշի անվանումը |
Ծխախոտահումքը |
|
չֆերմենտացված |
ֆերմենտացված |
|
- |
սիգարի |
- |
սիգարի |
|
Խոնավությունը, %`
փաթեթավորված կապոցներով
փաթեթավորված հակերով
ցանկացած փաթեթավորմամբ |
21, ոչ ավելի
17, ոչ ավելի
- |
-
-
30, ոչ ավելի |
-
-
11-18 |
-
-
25, ոչ ավելի |
|
Աղբոտվածությունը հողով և ավազով, % |
2,0 - 3,0 |
0,5-3,0 |
2,5 - 3,0 |
0,5-3,0 |
|
Ֆերմենտացվածությունը, սմ3 թթվածին |
- |
- |
0,1 |
Ծխախոտային արտադրատեսակների ֆիզիկաքիմիական ցուցանիշներ
|
Ծխախոտային արտադրատեսակը |
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
|
Սիգարետ |
խոնավությունը, % |
11-15 |
|
նիկոտինի պարունակությունը մեկ
սիգարետի ծխում,
մգ/սիգ, ոչ ավելի.
սիգարետ` ֆիլտրով
սիգարետ` առանց ֆիլտրի |
1,2
1,3 |
|
խեժի պարունակությունը մեկ
սիգարետի ծխում,
մգ/սիգ, ոչ ավելի.
սիգարետ` ֆիլտրով
սիգարետ` առանց ֆիլտրի |
14,0
16,0 |
|
Սիգար, սիգարիլլա |
խոնավությունը, % |
10-14 |
|
Ծխագլանակ |
11-15 |
|
Ծխելու ծխախոտ |
12-16 |
|
Ծխամորճի ծխախոտ |
11,5-15,5 |
9. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների` հեքսաքլորցիկլոհեքսանի (ՀՔՑՀ) և դրա իզոմերների և երկքլորերկֆենիլեռաքլորէթանի (ԴԴՏ) և դրա մետաբոլիտների մնացորդային քանակությունները չպետք է գերազանցեն 0,7 մգ/կգ:
10. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի`
|
ցեզիում-137` |
120 Բկ/կգ, |
|
ստրոնցիում-90` |
40 Բկ/կգ: |
11. Ծխախոտահումքում չի թույլատրվում ցրտահարված, բորբոսնած, նեխած, կողմնակի հոտերով տերևների և դրանց պատառների առկայությունը:
12. Ծխախոտային արտադրատեսակներում չի թույլատրվում բորբոսահոտ, նեխահոտ և ծխախոտներին ոչ բնորոշ այլ կողմնակի հոտերի առկայությունը` բացառությամբ հատուկ բուրավետացման համար կիրառվող նյութերի հոտերի:
13. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների մակնշման ու փաթեթավորման պահանջները և պահման պայմանները
14. Ծխախոտահումքի հակերի, կապոցների, տակառների, զամբյուղների վրա տրանսպորտային մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) ծխախոտահումքի անվանումը, տեսակը,
գ) ֆերմենտացվածությունը (եթե ծխախոտահումքը ֆերմենտացված է),
դ) զտաքաշը և համաքաշը,
ե) բերքահավաքի տարեթիվը,
զ) թունաքիմիկատներով վերջին մշակման թվականը և դրանց անվանումները (չֆերմենտացված ծխախոտահումքի համար),
է) վարվելակարգային նշանները` «Պահպանել խոնավությունից», «Պահպանել արևի ճառագայթներից»` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի:
15. Ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարայի (տուփ, հուշանվերային տուփ) յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`
ա) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»),
բ) մակնիշը կամ ապրանքային նշանը,
գ) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշների ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մականշվածքում նշելով դրա երկիրը` որպես արտադրող,
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում),
ե) ֆիլտրի առկայությունը,
զ) քանակը` հատերով կամ զանգվածը` գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար),
է) մենթոլի առկայությունը,
ը) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան,
թ) նիկոտինի և խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)` սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան:
16. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման նշագրերը լինում են`
ա) հիմնական նախազգուշացման տեքստով` «Ծխելը վնասակար է առողջությանը»,
բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով, որոնք պետք է լինեն 4 տարբերակից ոչ պակաս և հաստատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:
17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն տուփերի և հուշանվերային տուփերի վրա:
Թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի առնվազն 30 տոկոսը:
Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների (տուփերի) վրա:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում:
19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ մականշվածքը պետք է զբաղեցնի սիգարետի տուփի կողմնային մակերևույթի առնվազն 4 տոկոսը: Նույն մականշվածքը պետք է զետեղված լինի նաև հուշանվերային տուփերի և բոքսերի վրա:
20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարայի վրա լրացուցիչ զետեղել արտադրանքը բնութագրող այլ տեղեկություններ, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին:
Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն դրա իսկությունը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
21. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների մասին սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:
Պատրաստողի ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրատեսակների մակնիշները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:
22. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի: Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա:
Ծխախոտային արտադրատեսակները պետք է պահվեն հողի մակերևույթից առնվազն 50 սանտիմետր բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60±10) տոկոս օդի հարաբերական խոնավությամբ սենքերում և դասավորված լինեն սենքի հատակից առնվազն 10 սանտիմետր բարձր:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
23. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սխեմաներով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:
24. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող են նշել համապատասխանության նշանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:
25. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների ստանդարտներով սահմանված նմուշառման կարգին համապատասխան:
26. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների նույնականացման գործընթացում ստուգվում են սպառողական կամ փոխադրական տարաների կամ պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
27. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:
Պեստիցիդների մնացորդային քանակությունները պետք է որոշվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:
28. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`
2ս կամ 6ս սխեմայի դեպքում` 12 ամիս,
3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս:
29. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս, 3ս, 4ս և 5ս սխեմաներից որևէ մեկով:
30. Սերտիֆիկացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
31. «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
32. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
33. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
34. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ԱԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
Ստանդարտի նշագիրը (կետը) |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
|
ԳՕՍՏ 858
(6.1, 6.3 կետերը) |
Ծխախոտ ծխելու. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 1505
(6.1, 6.5 կետերը) |
Ծխագլանակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 3713 (3.1,3.2,3.3,3.5,3.6
կետերը) |
Ծխախոտահումք սիգարի չֆերմենտացված.
Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 3714 (3.1,3.2,3.3,3.5,3.6,3.7 կետերը) |
Ծխախոտահումք սիգարի ֆերմենտացված.
Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 3935
(6.1, 6.3 կետերը) |
Սիգարետներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 7823
(6.1, 6.3 կետերը) |
Ծխախոտ ծխամորճի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 8072 (4.1,4.2,4.3,4.4,4.5
կետերը) |
Ծխախոտահումք ֆերմենտացված. Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 8073
(4.1,4.2, 4.3, 4.4 կետերը) |
Ծխախոտահումք չֆերմենտացված. Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 8699
(3.1, 3.2 կետերը) |
Սիգարներ. Տեխնիկական պայմաններ |
|
ԳՕՍՏ 14192
(4.1, 4.2 կետերը) |
Մակնշում բեռների |
|
ԳՕՍՏ 30039 (ԻՍՕ 8243) |
Սիգարետներ. Նմուշառում |
|
ԳՕՍՏ 30040 (ԻՍՕ 4874) |
Ծխախոտ. Նմուշառում հումքի խմբաքանակներից. Հիմնական դրույթներ |
|
ԳՕՍՏ 30570 (ԻՍՕ 10315) |
Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը գազային քրոմատագրման մեթոդով |
|
ԳՕՍՏ 30571 (ԻՍՕ 4987) |
Սիգարետներ. Սիգարետների ծխում խոնավ և նիկոտին չպարունակող չոր կոնդենսատի (խեժի) պարունակության
որոշումը լաբորատոր ծխելու մեքենայի օգնությամբ |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |