ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 541 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 541 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.
բ) որոշման հավելվածի`
21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը փոխարինել «Արտադրողի» բառով,
27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,
VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`
|
Ստանդարտի նշագիրը (կետը) |
Պահանջներ և փորձնական մեթոդներ սահմանող ստանդարտի
անվանումը |
|
«ԳՕՍՏ 31263-2004 |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային քանակությունների պարունակության որոշում
Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ |
|
ԳՕՍՏ 31264-2004 |
Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր անալիզատորի
օգնությամբ սիգարետային ծխի գազային փուլում մոնոօքսիդի
ածխածնի պարունակության որոշում |
|
ԳՕՍՏ 31265-2004 |
Ծխախոտ. Քլոր օրգանական պեստիցիդների մնացորդային
քանակությունների որոշում
Գազաքրոմատագրական մեթոդ» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |