Համարը 
N 541
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.03.2022

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"20" դեկտեմբերի 2005թ.

N 541

ք.Ստեփանակերտ

 

ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատել ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկաները.

բ) մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը հաստատել մարդու առողջության վրա ծխախոտ ծխելու բացասական ազդեցության վերաբերյալ լրացուցիչ նախազգուշացման տեքստերը:

(2-րդ կետը փոփ. 26.04.2006 N 233)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«20» դեկտեմբերի 2005թ.

թիվ 541 որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ծխախոտային հումքի (ծխախոտահումք) և ծխախոտային արտադրատեսակների վրա`

 ծխախոտահումք, ծխախոտահումքի մնացուկներ  2401,
 սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ,  
 սիգարետներ` ծխախոտահումքից կամ ծխախոտահումքի և դրա  
 փոխարինիչների խառնուրդներից  2402,
 այլ արդյունաբերական պատրաստման ծխախոտային  
 արտադրատեսակներ (ծխամորճի և ծխելու ծխախոտներ,  
 որոնք պարունակում են ցանկացած համամասնությամբ  
 փոխարինիչներ կամ չեն պարունակում)  2403:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչների և ամբողջությամբ դրանցից պատրաստված ծխախոտային արտադրատեսակների, դեղային սիգարետների, «վերականգնված» ծխախոտի, ծամախոտի, քթախոտի, ծխախոտի լուծամզուքների և էսենցիաների վրա:

4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար.

ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչ` ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդ, որը չի պարունակում ծխախոտաբույսեր.

սպառողական տարա՝ տարա, որով իրացվում է արտադրատեսակը և որը փոխադրական տարա չէ.

փոխադրական տարա՝ տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.

տուփ՝ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.

հուշանվերային տուփ՝ գեղարվեստական ձևավորմամբ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է մի քանի տուփ.

բոքս՝ խմբակային սպառողական տարայի միավոր, որը պատրաստված է տուփի ստվարաթղթից կամ պիտակային թղթից և պարունակում է որոշակի քանակությամբ սիգարետներով տուփեր.

բլոկ՝ խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր.

ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ, որը նախատեսված է վերահսկման համար.

ծխախոտային արտադրատեսակի մակնիշ՝ որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտային արտադրատեսակի անվանում:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների իրացումն առանց համապատասխանության հավաստման արգելվում է:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում և 9-13-րդ կետերում:

 

Ծխախոտահումքի ֆիզիկաքիմիական ցուցանիշները

 

 

Աղյուսակ N 1

Ցուցանիշի անվանումը

Ծխախոտահումքը

չֆերմենտացված

ֆերմենտացված

-

սիգարի

-

սիգարի

Խոնավությունը, %`

փաթեթավորված կապոցներով

փաթեթավորված հակերով

ցանկացած փաթեթավորմամբ

 

21, ոչ ավելի

17, ոչ ավելի

-

-

-

30, ոչ ավելի

-

-

11-18

-

-

25, ոչ ավելի

Աղբոտվածությունը հողով և ավազով, %

2,0 - 3,0

0,5-3,0

2,5 - 3,0

0,5-3,0

Ֆերմենտացվածությունը, սմ3 թթվածին

-

-

0,1

Ծխախոտային արտադրատեսակների ֆիզիկաքիմիական ցուցանիշներ

 

Աղյուսակ N 2

Ծխախոտային արտադրատեսակը

Ցուցանիշի անվանումը

Նորմը

Սիգարետ

խոնավությունը, %

11-15

նիկոտինի պարունակությունը մեկ

սիգարետի ծխում,

մգ/սիգ, ոչ ավելի.

սիգարետ` ֆիլտրով

սիգարետ` առանց ֆիլտրի

 

 

 

1,2

1,3

խեժի պարունակությունը մեկ

սիգարետի ծխում,

մգ/սիգ, ոչ ավելի.

սիգարետ` ֆիլտրով

սիգարետ` առանց ֆիլտրի

 

 

 

14,0

16,0

Սիգար, սիգարիլլա

խոնավությունը, %

10-14

Ծխագլանակ

11-15

Ծխելու ծխախոտ

12-16

Ծխամորճի ծխախոտ

11,5-15,5

9. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների` հեքսաքլորցիկլոհեքսանի (ՀՔՑՀ) և դրա իզոմերների և երկքլորերկֆենիլեռաքլորէթանի (ԴԴՏ) և դրա մետաբոլիտների մնացորդային քանակությունները չպետք է գերազանցեն 0,7 մգ/կգ:

10. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի`

 ցեզիում-137`

 120 Բկ/կգ,

 ստրոնցիում-90`

 40 Բկ/կգ:
11. Ծխախոտահումքում չի թույլատրվում ցրտահարված, բորբոսնած, նեխած, կողմնակի հոտերով տերևների և դրանց պատառների առկայությունը:

12. Ծխախոտային արտադրատեսակներում չի թույլատրվում բորբոսահոտ, նեխահոտ և ծխախոտներին ոչ բնորոշ այլ կողմնակի հոտերի առկայությունը` բացառությամբ հատուկ բուրավետացման համար կիրառվող նյութերի հոտերի:

13. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

 

Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների մակնշման ու փաթեթավորման պահանջները և պահման պայմանները

 

14. Ծխախոտահումքի հակերի, կապոցների, տակառների, զամբյուղների վրա տրանսպորտային մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ) ծխախոտահումքի անվանումը, տեսակը,

գ) ֆերմենտացվածությունը (եթե ծխախոտահումքը ֆերմենտացված է),

դ) զտաքաշը և համաքաշը,

ե) բերքահավաքի տարեթիվը,

զ) թունաքիմիկատներով վերջին մշակման թվականը և դրանց անվանումները (չֆերմենտացված ծխախոտահումքի համար),

է) վարվելակարգային նշանները` «Պահպանել խոնավությունից», «Պահպանել արևի ճառագայթներից»` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի:

15. Ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարայի (տուփ, հուշանվերային տուփ) յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`

ա) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»),

բ) մակնիշը կամ ապրանքային նշանը,

գ) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշների ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մականշվածքում նշելով դրա երկիրը` որպես արտադրող,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում),

ե) ֆիլտրի առկայությունը,

զ) քանակը` հատերով կամ զանգվածը` գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար),

է) մենթոլի առկայությունը,

ը) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան,

թ) նիկոտինի և խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)` սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան:

16. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման նշագրերը լինում են`

ա) հիմնական նախազգուշացման տեքստով` «Ծխելը վնասակար է առողջությանը»,

բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով, որոնք պետք է լինեն 4 տարբերակից ոչ պակաս և հաստատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:

17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն տուփերի և հուշանվերային տուփերի վրա:

Թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի առնվազն 30 տոկոսը:

Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների (տուփերի) վրա:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում:

19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ մականշվածքը պետք է զբաղեցնի սիգարետի տուփի կողմնային մակերևույթի առնվազն 4 տոկոսը: Նույն մականշվածքը պետք է զետեղված լինի նաև հուշանվերային տուփերի և բոքսերի վրա:

20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարայի վրա լրացուցիչ զետեղել արտադրանքը բնութագրող այլ տեղեկություններ, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին:

Գովազդային բնույթի տեղեկատվությունը պետք է զետեղվի միայն դրա իսկությունը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

21. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների մասին սույն կանոնակարգի 15-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:

Արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրատեսակների մակնիշները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:

(21-րդ կետը փոփ. 26.04.2006 N 233)

22. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի: Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա:

Ծխախոտային արտադրատեսակները պետք է պահվեն հողի մակերևույթից առնվազն 50 սանտիմետր բարձր հատակ ունեցող չոր, մաքուր, (60±10) տոկոս օդի հարաբերական խոնավությամբ սենքերում և դասավորված լինեն սենքի հատակից առնվազն 10 սանտիմետր բարձր:

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

23. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սխեմաներով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:

24. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող են նշել համապատասխանության նշանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:

25. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների ստանդարտներով սահմանված նմուշառման կարգին համապատասխան:

26. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների նույնականացման գործընթացում ստուգվում են սպառողական կամ փոխադրական տարաների կամ պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:

27. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:

Ռադիոնուկլիդների մնացորդային քանակությունները պետք է որոշվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:

(27-րդ կետը փոփ. 26.04.2006 N 233)

28. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`

2ս կամ 6ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս:

29. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս, 3ս, 4ս և 5ս սխեմաներից որևէ մեկով:

30. Սերտիֆիկացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

31. «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

32. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

33. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ԱԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը (կետը)

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 858

(6.1, 6.3 կետերը)

Ծխախոտ ծխելու. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 1505

(6.1, 6.5 կետերը)

Ծխագլանակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 3713 (3.1,3.2,3.3,3.5,3.6

կետերը)

Ծխախոտահումք սիգարի չֆերմենտացված.

Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 3714 (3.1,3.2,3.3,3.5,3.6,3.7 կետերը)

Ծխախոտահումք սիգարի ֆերմենտացված.

Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 3935

(6.1, 6.3 կետերը)

Սիգարետներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7823

(6.1, 6.3 կետերը)

Ծխախոտ ծխամորճի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8072 (4.1,4.2,4.3,4.4,4.5

կետերը)

Ծխախոտահումք ֆերմենտացված. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8073

(4.1,4.2, 4.3, 4.4 կետերը)

Ծխախոտահումք չֆերմենտացված. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8699

(3.1, 3.2 կետերը)

Սիգարներ. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 14192

(4.1, 4.2 կետերը)

Մակնշում բեռների

ԳՕՍՏ 30039 (ԻՍՕ 8243)

Սիգարետներ. Նմուշառում

ԳՕՍՏ 30040 (ԻՍՕ 4874)

Ծխախոտ. Նմուշառում հումքի խմբաքանակներից. Հիմնական դրույթներ

ԳՕՍՏ 30570 (ԻՍՕ 10315)

Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի պարունակության որոշումը գազային քրոմատագրման մեթոդով

 ԳՕՍՏ 30571 (ԻՍՕ 4987)

Սիգարետներ. Սիգարետների ծխում խոնավ և նիկոտին չպարունակող չոր կոնդենսատի (խեժի) պարունակության

որոշումը լաբորատոր ծխելու մեքենայի օգնությամբ

ԳՕՍՏ 31263-2004

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային քանակությունների պարունակության որոշում

Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ

ԳՕՍՏ 31264-2004

Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր անալիզատորի

օգնությամբ սիգարետային ծխի գազային փուլում մոնոօքսիդի

ածխածնի պարունակության որոշում

ԳՕՍՏ 31265-2004

Ծխախոտ. Քլոր օրգանական պեստիցիդների մնացորդային

քանակությունների որոշում

Գազաքրոմատագրական մեթոդ

(VIII բաժինը լրաց. 26.04.2006 N 233)

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան