Համարը 
N 564
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.03.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 541 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«28» նոյեմբերի 2006թ.

N 564

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 541 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 541 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

2) որոշման 3-րդ կետում «որն ուժի մեջ է մտնում» բառերը փոխարինել «17-րդ և 20-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում» բառերով.

3) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 5-րդ կետի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ) N 1 աղյուսակի «Աղբոտվածությունը հողով և ավազով, %» ցուցանիշին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Աղբոտվածությունը հողով և ավազով, %, ոչ ավելի

3,0

3,0

3,0

3,0

»,

 

գ) 15-րդ կետից հանել «հուշանվերային տուփ» բառերը,

դ) 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով.

«Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,

«Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

«Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,

«Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»:»,

ե) 17-րդ կետի`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա,

երրորդ պարբերությունը «նշված լինի» բառերից հետո լրացնել «մոտավորապես» բառով,

զ)19-րդ կետից հանել «հուշանվերային տուփերի և» բառերը,

է) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ներդիր թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:»,

ը) 21-րդ կետի առաջին պարբերության մեջ «15-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ և 20-րդ կետերում» բառերով,

թ) 27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «քանակությունները պետք է որոշվեն» բառերը փոխարինել «պարունակությունը պետք է որոշվի» բառերով,

ժ) VIII բաժնի`

ցանկից հանել «ԳՕՍՏ 31263-2004», «ԳՕՍՏ 31264-2004» և «ԳՕՍՏ 31265-2004» ստանդարտներին վերաբերող տողերը,

ցանկը լրացնել հետևյալ տողով.

 

«

ՀՍՏ ԻՍՕ 4389

Ծխախոտահումք և ծխախոտային արտադրատեսակներ.

Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների

որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ

»,

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան