ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» հուլիսի 2007թ. |
N 319 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2003թ. օգոստոսի 26-ի թիվ 240 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
ԼՂՀ կառավարության 2003թ. օգոստոսի 26-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 240 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Շահագործման ակտը հիմք է հանդիսանում.
ա/ Պատվիրատուի կողմից օբյեկտի կատարողական փաստաթղթերի փաթեթը շահագործող կազմակերպության վերադաս մարմնին համապատասխան ակտով հանձնելու` վերջինիս որոշմամբ շահագործող կազմակերպության հաշվեկշռում արտացոլելու համար,
բ/ Կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար»:
2. Որոշման տեքստում «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության և ճարտարապետության գործունեության վերահսկողության բաժնին» բառակապակցությունը փոխարինել «ԼՂՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը» բառակապակցությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |