ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" օգոստոսի 2003թ. |
N 240 |
ք.Ստեփանակերտ
Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին
«Քաղաքաշինության մասին»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի «ԼՂՀ-ում շինարարության ավարտի ձևակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 133 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ
ԼՂՀ կառավարության
2003թ. օգոստոսի 26-ի
թիվ 240 որոշման |
Կ Ա Ր Գ
Ավարտված շինարարության շահագործման փաստագրման
1. Սույն կարգով կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված շինարարության /շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ամրացման, ընդլայնման և բարեկարգման՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ շահագործման ընդունման փաստագրման կարգը:
2. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտի ձևակերպմամբ՝ թիվ 1 ձևը կցվում է, հաստատված նախագծով ու շինարարական կապալի պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:
3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է օրենքով սահմանված իրավասու մարմինը /համայնքում՝ համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում՝ վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտում՝ Ստեփանակերտի քաղաքապետը/ /այսուհետ՝ իրավասու մարմին/:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացվում է որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից՝ անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
5. Ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին ամրագրվում է կապալառուի ու կառուցապատողի միջև կազմված երկկողմանի հանձնման-ընդունման ակտով /այսուհետ՝ երկկողմանի ակտ/ կամ օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով /այսուհետ՝ ընդունող հանձնաժողովի ակտ/՝ թիվ 2 ձևը կցվում է, տեխնոլոգիական սարքավորումները, ենթակառուցվածքային օբյեկտներն ու ցանցերը շահագործող կազմակերպությունների /այսուհետ՝ շահագործող կազմակերպություններ/ եզրակացություններով: Շահագործող կազմակերպություններին վերաբերող, սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով և կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
6. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն՝ տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը:
7. Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք՝ անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի /այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային/ միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, ինչպես նաև, անկախ ֆինանսական աղբյուրից՝ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, սահմանված կարգով հաստատված պետական ցուցակներում ընդգրկված հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, հատուկ օբյեկտների շինարարության շահագործման փաստագրման համար պարտադիր հիմք է հանդիսանում ընդունող հանձնաժողովի ակտը: Ընդունող հանձնաժողովի ակտը պարտադիր է նաև այն դեպքում, երբ կառուցապատողն օրենքով իրավունք ունի հանդես գալու որպես շինարարական աշխատանքներ իրականցնող, որի հետևանքով անհնարին է դառնում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված երկկողմանի հանձնման-ընդունման ակտի ձևակերպումը:
9. Կառուցապատողի ցանկությամբ հանձնաժողով կարող է ստեղծվել նաև սույն կարգի 8-րդ կետով չնախատեսված դեպքերում:
10. Հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը /բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի/:
11. Հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողության և, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժնի /այսուհետ՝ տարածքային բաժին/, շահագործող կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների /այսուհետ՝ շահագրգիռ պետական մարմին/ և իրավասու մարմնի ներկայացուցիչները:
12. Կառուցապատողը կապալառուի կողմից շինարարությունն ավարտելու մասին հաղորդումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում մինչև հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին և շահագործող կազմակերպություններին՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին և չի կարող տևել 15 օրից ավելի:
13. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար՝ օրենքով սահմանված կարգով:
14. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները՝ նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն հանձնաժողովի աշխատանքի համար սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից շահագործման չի ընդունվում:
15. Առանց հանձնաժողովի օբյեկտը շահագործման ընդունելու դեպքում, կապալառուի կողմից շինարարությունն ավարտելու մասին հաղորդումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում կառուցապատողը համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով դիմում է շահագործող կազմակերպություններին և շահագրգիռ պետական մարմիններին, ինչպես նաև տարածքային բաժնին՝ ներկայացնելով օբյեկտի համապատասխան կատարողական փաստաթղթերը:
16. Դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տարածքային բաժինը, շահագրգիռ պետական մարմիններն ու շահագործող կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում, տալիս են եզրակացություն՝ հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին: Ընդ որում ստացված եզրակացությունները հիմք են հանդիսանում շահագործող կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
17. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին՝ ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում տարածքային բաժինը, շահագրգիռ պետական մարմինը կամ շահագործող կազմակերպությունը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները՝ նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:
18. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների շահագործման ընդունումը կարող է ձևակերպել ըստ դրանց շինարարության ավարտի:
19. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման ակտով կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են շահագործման ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ՝ համապատասխան նշում կատարելով շահագործման ակտում:
20. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական շինությունների, ինչպես նաև առևտրային իրացման նպատակով կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում՝ ներկառուցված ոչ բնակելի տարածքներով, շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը, որի դեպքում շահագործման ընդունման ակտը ձևակերպելուց հետո շինարարական աշխատանքները՝ ցանկը կցվում է, կատարվում են նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների շինարարական աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պարտադիր պետք է իրականացվեն ամբողջությամբ:
21. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին՝ շահագործման ակտի ձևակերպման համար:
դիմումին կցվում են՝
ա/ ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը.
բ/ երկկողմանի ակտի դեպքում՝ տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները.
գ/ կատարողական փաստաթղթերի ցանկը.
դ/ ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը հաստատվող անդորրագիրը:
22. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա դիմումը տալու օրվանից 5-օրյա ժամկետում ձևակերպում և կառուցապատողին է հանձնում շահագործման ակտը կամ դիմումը մերժելու մասին գրավոր պատասխանում է դիմողին, նշելով մերժման պատճառները, ընդ որում մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 21-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
23. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարվելու դեպքում շահագործման ակտը ձևակերպում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:
24. Շահագործման ակտը կազմվում է 5 օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը և ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությանը։
25. Քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը շինարարության շահագործման ակտը ձևակերպելուց հետո եռօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան վարչակազմին և տեսչության տարածքային բաժնին՝ կցելով շահագործման ակտի պատճենը:
26. Վարչակազմի ղեկավարը համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում շահագործման ակտերի ձևակերպման մասին եռօրյա ժամկետում ծանուցում է քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը՝ կցելով շահագործման ակտի պատճենը:
(26-րդ կետը փոփ. 27.07.2007 N 319)
27. Շահագործման ակտը հիմք է հանդիսանում.
ա/ Պատվիրատուի կողմից օբյեկտի կատարողական փաստաթղթերի փաթեթը շահագործող կազմակերպության վերադաս մարմնին համապատասխան ակտով հանձնելու` վերջինիս որոշմամբ շահագործող կազմակերպության հաշվեկշռում արտացոլելու համար,
բ/ Կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:
(27-րդ կետը խմբ. 27.07.2007 N 319)
28. Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
շինարարական աշխատանքների, որոնք կարող են չիրականացվել՝ համաձայն սույն կարգի 20-րդ կետի
Ներբնակարանային և ներկառուցված ոչ բնակելի տարածքների ներքին սենքերի՝
ա/ դռների և լուսամուտագոգերի տեղադրում.
բ/ ներքին հարդարման աշխատանքներ՝ ներառյալ հատակների ծածկույթի /մանրահատակ, կերամիկական սալիկներ, լինոլեում և այլն/ և ներկման աշխատանքներ.
գ/ ջրմուղ-կոյուղու ներքին ցանցի իրականացումը՝ սանտեխսարքավորումների տեղադրմամբ.
դ/ էլեկտրագծերի ներքին ցանցի իրականացում՝ վարդակների, սարքերի և սարքավորումների նկատմամբ.
ե/ հեռուստակապի համակարգի, հեռախոսակապի, ռադիոկապի տեղադրում.
զ/ ծխահրդեհային տեղեկացման ավտոնոմ սարքերի տեղադրում.
է/ ներկառուցված կահույքի իրականացում:
Ձև 1
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ա Կ Տ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
N_____ _____________ 200 թ.
Կառուցապատող _____________________________________________ կողմից կառուցված
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
որը գտնվում է__________________________________________________________________
______________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը և տեղադրությունը)
համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի՝
ա/ նախագծային փաստաթղթերը մշակվել են_________________________________________
(նախագծային կազմակերպության անվանումը անհատ
ձեռնարկատիրոջ անունը , ազգանունը)
_______________________________________________________________________ կողմից.
բ/ շինարարությունն սկսվել է ______________________________________________________
(շինարարության թույլտվությունը տվող մարմնի անվանումը)
_______________________________________________________________________ կողմից.
տրված ______ _____________ 200 թ. N_____ շինարարության թույլտվության համաձայն
գ/ շինարարությունն իրականացվել է ________________________________________ կողմից.
(գլխավոր կապալառուի անվանումը)
____________________________________________________________________________
դ/ օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ __________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
ե/ հատուկ պայմանները _________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
ՀԻՄՔԵՐ՝
ա/ կառուցապատողի դիմումը _______ ________________ 200 թ.
բ/ ընդունող հանձնաժողովի ակտը _______ ________________ 200 թ.
կամ
երկկողմանի ակտը՝ քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների
և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացություններով.
գ/ կատարողական փաստաթղթերի ցանկը ___________ թերթ
Համայնքի ղեկավար /ԼՂՀ վարչակազմի ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ/
_______________ ________________________________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ _______________ 200 թ.
Ձև 2
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝
____________________
____________________
____________________
(ակտը հաստատող անձի անունը,
ազգանունը և պաշտոնը)
_____ ________ 200 թ.
Ա Կ Տ
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
______ _____________ 200 թ. Օբյեկտի անվանումը և տեղադրությունը
_________________________________
Ընդհանուր հանձնաժողովը կազմավորված է _________________________________________
(հրամանով, հանձնարարականով, որոշմամբ)
_________________________________________________________________________ կողմից
(կառուցապատողի անվանումը անունը, ազգանունը)
______ _____________ 200 թ., հետևյալ կազմով՝
Նախագահ՝ կառուցապատող (ներկայացուցիչ)
_______________________________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Հանձնաժողովի անդամներ՝ ներկայացուցիչներ՝
Գլխավոր կապալառու _____________________________________________________________
(անվանումը)
_______________________________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Ենթակապալառու կազմակերպություն _______________________________________________
(անվանումը)
____________________________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Շահագործող կազմակերպություններ՝
1.______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2.______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3.______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Վերահսկող կազմակերպություններ՝
1. ______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2. _____________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3. ______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Այլ շահագրգիռ կազմակերպություններ՝
1. ______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2. ______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3. ______________________________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Հեղինակային հսկողություն իրականացնող ____________________________________________
(անվանումը, պատշոնը, անունը, ազգանունը)
________________________________________________________________________________
Տեխնիկական հսկողություն իրականացնող ____________________________________________
(անվանումը, պատշոնը, անունը, ազգանունը)
________________________________________________________________________________
Հանձնաժողովն արձանագրեց, որ՝
1. Գլխավոր կապալառու ____________________________________________________ կողմից
շահագործման ընդունմանն է ներկայացված շինարարական աշխատանքներն ավարտված
______________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)
2. Շինարարական աշխատանքներն սկսված են համաձայն______________________________
_________________________________________________________________ կողմից տրված
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)
______ ____________ 200 թ. N_________________ շինարարության թույլտվության
3. Շինարարությունն իրականացված է ______________________________________________
______________________________________________________________________________
(գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)
______________________________________________________________________ կողմից
4. Շինարարության իրականացման ժամկետը
աշխատանքների սկիզբը _________________________________________
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
աշխատանքների ավարտը _______________________________________
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Շինարարության տևողությունը՝
նախատեսված՝ ________________________________________________
(ամիսներով)
փաստացի՝ ___________________________________________________
(ամիսներով)
5. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ __________________________________
(համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
6. Ընդունող հանձնաժողովին տրամադրված են հետևյալ փաստաթղթերը՝
շինարարության թույլտվությունը _______________________________
հաստատված նախագծային փաստաթղթերը _______________________________
կատարողական փաստաթղթերը _______________________________
(սույն կարգի 6-րդ կետով նախատեսված կազմով)
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Շահագործման ընդունման ներկայացված __________________________________
ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Հանձնաժողովի նախագահ _______________________
(անուն, ազգանուն, ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ ________________________
(անուն, ազգանուն, ստորագրությունը)
___________________________________________
___________________________________________
___________________________________________