ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 9-րդ կետի՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» մայիսի 2007թ.
թիվ 210 որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն կարգն ընդունված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:
1.2 Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների /այսուհետ՝ կազմակերպություններ/ ասպիրանտուրայի ընդունելության կարգը:
2. Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և ժամանակացույցը
2.1 Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
2.2 Ասպիրանտուրա դիմորդը ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայից ու համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ /սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատումով/՝ նախարարության կողմից հաստատված հանձնաժողովին:
2.3 Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ /այսուհետև՝ հանձնաժողովներ/:
Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են կազմակերպությունում աշխատող տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:
Համապատասխան կադրերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մասնագետներ այլ կազմակերպություններից:
2.4 Մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է կազմակերպության ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկայից ու համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի /առնվազն 20 տպագրական էջի սահմաններում՝ հրատարակված գիտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում/ վերաբերյալ մասնագիտական ամբիոնի /սեկտորի, դեպարտամենտի/ կամ գիտական ստորաբաժանման կողմից գրավոր դրական գրախոսականի դեպքում:
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը և քննությունների սկսվելուց 1 շաբաթ առաջ տեղեկացնում է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը /այսուհետև՝ նախարարություն/ քննության անցկացման տեղի և ժամի վերաբերյալ:
2.5 Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից /8-12 միավոր՝ 20 բալանոց սանդղակով, 3 միավոր՝ 5 բալանոց սանդղակով/:
2.6 Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների համար՝ պահպանելով դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը: Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը:
3. Քննական ծրագրերը և մասնագիտական քննության անցկացումը
3.1 Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը, որն ընդգրկում է ծրագրային ողջ նյութը /առնվազն 100 հարց/, կազմվում է կազմակերպությունների մասնագիտական ամբիոնների /դեպարտամենտների/, գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից /տրամադրվում է դիմորդներին/: Դրա հիման վրա քննությունից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի նախագահը կազմում է առնվազն 25 հարցատոմսեր /առաջադրանքներ/՝ ներառելով ողջ հարցաշարը, որոնք հաստատվում են կազմակերպության կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերահաստատվում են:
Մասնագիտական քննությունների անցկացման ձևը /գրավոր կամ բանավոր/ սահմանում է կազմակերպության ընդունող հանձնաժողովը:
3.2 Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի ներկայությամբ: Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննական թերթում՝ նշելով առաջադրված հարցերը և ստացած գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող հանձնաժողովի անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը:
Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր «20» բալանոց սանդղակով կամ առնվազն «4» միավոր «5» բալանոց սանդղակով:
3.3 Դիմորդը քննության կամ ստուգարքի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
3.4 Ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքի ծրագիրը և հարցաշարը կազմվում և ստուգարքն ընդունվում է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծած առարկայական հանձնաժողովի կողմից:
3.5 Նշված ստուգարքները հանձնվում են ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ասպիրանտուրայի ընդունելության հայտարարությունը: Ստուգարքներից անբավարար ստացած դիմորդը կարող է դրանք վերահանձնել մինչև ընդունելության գործերի հանձնումը:
4. Մրցույթի անցկացում
4.1 Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները ըստ հերթականության՝
ա/ օտար լեզվի և ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներից ստացած գնահատականները /գումարային ձևով/,
բ/ հրատարակված գիտական աշխատանքների քանակը,
գ/ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,
դ/ մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության և դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,
ե/ միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը /զեկուցումները/:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹ
Անուն, հայրանուն, ազգանուն_____________________________________________________
Գիտական հիմնարկը ___________________________________________________________
|
1. Մասնագիտական առարկա |
Քննության հանձման ամսաթիվը |
Առարկայի անվանումը __________________________________________________________
|
Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
|
1.__________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
|
2.__________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
|
3. _________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
| |
Ընդհանուր գնահատականը |
___________________________________ |
|
Կ.Տ. |
Հանձնաժողովի նախագահ` |
___________________________________ |
| |
Հանձնաժողովի անդամներ` |
___________________________________ |
|
2. Օտար լեզուներ |
Քննության հանձնման ամսաթիվը |
|
___________________ լեզվից |
_______________ |
|
Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
|
1.__________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
|
2.__________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
|
3. _________________________________ |
___________________________________ |
|
___________________________________ |
___________________________________ |
| |
Ընդհանուր գնահատականը |
___________________________________ |
|
Կ.Տ. |
Հանձնաժողովի նախագահ` |
___________________________________ |
| |
Հանձնաժողովի անդամներ` |
___________________________________ |
|
3. Ինֆորմատիկայի հիմունքներ |
Քննության հանձնման ամսաթիվը |
|
(ստուգարք) |
________________ |
|
_________________________ |
|
|
(ստուգված, չստուգված) |
|
|
Կ.Տ. |
Հանձնաժողովի նախագահ` |
__________________________________ |
| |
Հանձնաժողովի անդամներ` |
__________________________________ |