ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2012թ. |
N 943-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 210 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 210 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 943-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգն ընդունված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի և 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:
2. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ասպիրանտուրայի ընդունելության կարգը:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
3. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
4. Ասպիրանտուրայի դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով).
1) անգլերեն լեզու - «TOEF» (ԹՈԵՖԼ), (iBT) (այԲԻԹԻ) ստորին անցումային միավորին համապատասխան.
Նախորդ տարիների մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը «TOEFL»(ԹՕԵՖԼ) ծրագրի iTP (այԹԻՓԻ) տարբերակով հանձնած վկայագրերը ուժի մեջ են 2013-2014 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ.
2) գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - «on DaF»(օն ԴաՖ) և «TCF» (ԹիՍիԷֆ) պահանջներին համապատասխան մակարդակով:
Մասնագիտության առանձնահատկությունից ելնելով` դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) թույլտվությամբ.
3) ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներ - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան:
5. Օտար լեզվից և ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների արդյունքները գործերը հանձնելիս ներկայացվում են կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին:
6. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողովներ)։ Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են կազմակերպությունում աշխատող` տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր։ Համապատասխան կադրերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մասնագետներ այլ կազմակերպություններից:
7. Մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է կազմակերպության ընդունող հանձնաժողովը` օտար լեզվից և ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում) վերաբերյալ մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման կողմից գրավոր դրական գրախոսականի դեպքում։
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը և քննություններն սկսվելուց 1 շաբաթ առաջ տեղեկացնում նախարարությանը քննության անցկացման տեղի և ժամի վերաբերյալ։
8. Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր` 20 բալանոց սանդղակով, 3 միավոր` 5 բալանոց սանդղակով)։
9. Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների համար` պահպանելով դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը։ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը։
3. ՔՆՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը, որն ընդգրկում է ծրագրային ողջ նյութը (առնվազն 100 հարց), կազմվում է կազմակերպությունների մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից (տրամադրվում է դիմորդներին)։ Դրա հիման վրա քննությունից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի նախագահը կազմում է առնվազն 25 հարցատոմսեր (առաջադրանքներ)` ներառելով ողջ հարցաշարը, որոնք հաստատվում են կազմակերպության կնիքով։ Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերահաստատվում են։
Մասնագիտական քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է կազմակերպության ընդունող հանձնաժողովը։
11. Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով` հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի ներկայությամբ: Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննական թերթում (Ձևը կցվում է)` նշելով առաջադրված հարցերը և ստացված գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` ներկա գտնվող անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը: Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր` «20» բալանոց սանդղակով, կամ առնվազն «4» միավոր` «5» բալանոց սանդղակով:
12. Դիմորդը քննության կամ ստուգարքի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
13. Անգլերեն լեզվից «TOEFL», գերմաներեն լեզվից «on DaF», ֆրանսերեն լեզվից «TCF» դասընթացները և տարբերակված ստուգարքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետությունում` համապատասխան պաշտոնական թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից:
Օտար լեզվից ստուգարքների գնահատման չափանիշները սահմանվում են վերոհիշյալ ծրագրերին համապատասխան: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին տասնօրյակում նախարարությունը հրապարակում է տվյալ տարվա ընդունելության համար առարկայական անցումային շեմը` ըստ մասնագիտությունների (բնագիտական, տեխնիկական և հումանիտար):
14. Ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքի ծրագիրը և հարցաշարը կազմվում է նախարարության ստեղծած առարկայական հանձնաժողովի կողմից: Ստուգարքն ընդունում է Արցախի պետական համալսարանը:
15. Նշված ստուգարքները հանձնվում են ուսումնական տարվա ընթացքում` մինչև ասպիրանտուրայի ընդունելության հայտարարությունը: Ստուգարքներից «անբավարար» գնահատական ստացած դիմորդը կարող է դրանք վերահանձնել մինչև ընդունելության գործերի հանձնումը:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
16. Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն` ըստ հերթականության.
1) օտար լեզվից և ինֆորմատիկայի ու համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքներից ստացած գնահատականները (գումարային ձևով),
2) հրատարակված գիտական աշխատանքների քանակը,
3) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,
4) մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության և դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,
5) միջազգային, հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ՁԵՎ
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎՈՂԻ
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ
|
|
|
Անուն, հայրանուն, ազգանուն _____________________________________________ |
| Գիտական հիմնարկը____________________________________________________ |
| 1. Մասնագիտական առարկա |
|
Առարկայի անվանումը __________ |
Քննության հանձնման ամսաթիվ____________ |
| |
|
| Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
| 1. ____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
| 2.____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
| 3.____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
|
____________________________________
Կ. Տ. |
____________________________
|
|
Ընդհանուր գնահատականը ________________________ |
| Հանձնաժողովի նախագահ` _________________________ |
| Հանձնաժողովի անդամներ` _________________________ |
|
2. Օտար լեզուներ _______________________ |
լեզվից Քննության հանձնման ամսաթիվը
__________________ |
| Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
| 1. ____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
| 2.____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
| 3.____________________________________ |
____________________________ |
| ____________________________________ |
____________________________ |
|
____________________________________
Կ.Տ. |
____________________________
|
|
Ընդհանուր գնահատականը ________________________ |
| Հանձնաժողովի նախագահ` _________________________ |
| Հանձնաժողովի անդամներ` _________________________ |
| 3. Ինֆորմատիկայի ու համակարգչից |
Քննության հանձնման ամսաթիվը |
| Օգտվելու հիմունքներ (ստուգարք) |
________________________ |
| _______________________________ |
|
(ստուգված, չստուգված)
Կ.Տ. |
| Հանձնաժողովի նախագահ` _________________________ |
| Հանձնաժողովի անդամներ` _________________________ |