ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա/ որոշման «բ» կետից և որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի վերնագրից հանել «Անշարժ գույքի գնահատում» բառերը.
բ/ ուժը կորցրած ճանաչել սույն կետի «ա» ենթակետում նշված կարգի «II. «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը» գլուխը:
1.1 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգի`
ա/ 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե/ գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար նաև` անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը»,
բ/ դիմում-հայտի ձևը «գ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» կետով.
«դ/ անշարժ գույքի գնահատողների որակավորման դասընթացների ավարտական վկայականի պատճենը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: