ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«09» հոկտեմբերի 2007թ. |
N 417 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 63 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք »
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Բուսաբուծության բաժին
2. Անասնաբուծության բաժին
3. Գյուղատնտեսական մթերքների վերամշակման բաժին
4. Ֆինանսա-տնտեսագիտական բաժին
5. Հաշվապահական հաշվառման բաժին
6. Ընդհանուր բաժին
Առանձնացված ստորաբաժանումներ
1. Երկրագործության պետական տեսչություն
2. Անասնաբուժական և անասնապահական պետական տեսչություն
3. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |