Համարը 
N 63
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''16'' մարտի 2004թ.

N 63

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ», «զ» ենթակետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 63 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա) ագրոպարենային ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.

բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական պոտենցիալի առավելագույնս օգտագործման և դրա հիման վրա գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման ապահովումը.

գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը:

 

II. Նախարարության գործառույթները

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանն աջակցելը.

բ) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային և պարենային ապահովության քաղաքականության ծրագրերի մշակումը և կատարման նկատմամբ վերահսկողությունը.

գ) սերմնաբուծական և տոհմային տնտեսություններին աջակցելը, գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, կարանտինային սահմանափակումների իրականացումը.

դ) օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սելեկցիոն նվաճումների փորձաքննության, գրանցման, արտոնագրման, փորձարկման և իրավական պահպանության իրականացումը.

ե) օրենքով սահմանված կարգով հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործմանը, կոոպերացիայի զարգացմանն աջակցելը, շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության վերագործարկման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, ոլորտում տեխնոլոգիական քաղաքականություն վարելը.

զ) սննդամթերքի անվտանգության, ինչպես նաև դրա հետ առնչվող սարքավորումների տեխնոլոգիական, անասնաբուժական, բուսասանիտարական նորմերի ապահովման նկատմամբ պետական վերահսկողությունը.

է) մարքեթինգային գործունեությանը ցուցաբերվող աջակցության միջոցով հայրենական արտադրողների շահերի պաշտպանությունը և գյուղատնտեսական մթերքի ու հումքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավումը.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցելը և հատկացված բյուջետային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.

թ) իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը.

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ոլորտին վերաբերող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստմանը մասնակցելը և իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջազգային ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժա) գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, ուսումնական հաստատությունների ու խորհրդատվական կազմակերպությունների միջոցով բնագավառի գիտության և կրթության ապահովման կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների ձևավորումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը.

ժբ) բնագավառին առնչվող օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

ժգ) օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցելը.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը.

ժե) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի մոնիտորինգի և գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման ոլորտներում տարվող պետական քաղաքականության իրականացումը, ծրագրերի կազմումը և ռազմավարության իրագործումը.

ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման սկզբունքների մշակումը և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամփոփ հողային հաշվեկշռի, հողերի օգտագործման սխեմաների, հողերի միավորման նախագծերի ու դրանց տեխնիկական առաջադրանքի ուսումնասիրությունն ու համաձայնեցումը.

ժթ) հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման հետ կապված մոնիտորինգի անցկացումը.

ի) հողերի մելիորատիվ վիճակի կադաստրի վարումը.

իա) գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի և ռեժիմների մշակումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

իբ) ոռոգման քաղաքականության մշակումը և դրա իրականացման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

իգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն անտառային ֆոնդի օգտագործման, պահպանման, պաշտպանման և անտառների վերարտադրության բնագավառի պետական կառավարում իրականացնելը, շահագրգիռ մարմինների հետ համատեղ այդ ուղղություններով նպատակային ծրագրերի մշակումը.

իդ) սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի, ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի հաշվառում և տեխնիկական վիճակի պետական հսկողություն իրականացնելը.

իե) նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումներին, նոր տեխնոլոգիաների և գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման գործընթացին, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

իզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

իէ) օրենքով սահմանված կարգով ագրարային տեսչական վերահսկողության իրականացումը.

իը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության կառավարումը

 

9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. Նախարարության աշխատակազմը

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյանի փողոց 62:

 

V. Նախարարության աշխատակազմի գույքը

 

27. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 63 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1.

Երկրագործության և հողաշինարարության բաժին - երկրագործության պետական տեսչություն

2.

Գյուղտեխնիկայի շահագործման բաժին - գյուղտեխնիկայի պետական տեսչություն

3.

Անասնապահության բաժին - անասնապահության պետական տեսչություն

4.

Ֆինանսատնտեսագիտական բաժին

5.

Ընդհանուր բաժին

6.

Հաշվապահություն

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 63 որոշման

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը

 

հաշվի

համար

հ/հ

Գույքի անվանումը

Քանակը

Գումարը

1

2

3

4

5

010

1.

Վարչական շենք

1

21034564

                        Ընդամենը

21034564

013

1.

Պատճենահանման մեքենա Canon NP-1215

1

793504

 

2.

Պրինտեր LaserJet-5Լ

1

189040

  

3.

Համակարգիչ Pentium -2

2

879600

 

4.

Պրինտեր HP DeskJet-690C գունավոր

1

125733

 

5.

Սկաներ HP SJ-5p

1

154166

 

6.

Համակարգիչ Pentium -3

2

924200

 

7.

Պրինտեր LaserJet-1100

2

300000

 

8.

Ներքին հեռախոս «Panasonic» 6-16KX-T

1

666900

  

9.

Հեռուստացույց «Philips»

1

100000

 

10.

Համակարգիչ Notebook Pentium-3

1

1090000

 

11.

Հեռուստացույց JVC

1

150737

 

12.

Տեսամագնիտաֆոն JVC

1

64900

 

13.

Համակարգիչ Pentium -4

1

607700

 

14.

Համակարգիչ 386/166

1

100000

 

15.

Ֆաքս Panasonic KX-FT73

1

201100

                Ընդամենը

6347580

015

1.

Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213

1

3036369

 

2.

Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213

1

2918740

 

3.

Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213

1

2825000

 

4.

Ավտոմեքենա ԳԱԶ 31-1000

1

2980800

 

5.

Ավտոմեքենա ՈւԱԶ 31514

1

3000000

 

6.

Ավտոմեքենա ԳԱԶ-3110-121

1

3963610

                Ընդամենը

18724519

   

016

1.

Օդավորակավորիչ

19

282375

 

2.

Սառնարան «Սարատով»

2

16760

  

3.

Բազմոց

2

10424

 

4.

Բիլիարդի սեղան

1

20850

  

5.

Պահարան երկաթյա

5

62850

 

6.

Սեղան երկտումբանի

18

123326

 

7.

Գրքերի պահարան

12

90202

 

8.

Սեղան կոմբինացված

8

76856

 

9.

Գրասեղան

2

7000

 

10.

Պահարան հագուստի

2

4000

 

11.

Սեյֆ երկաթյա

12

83386

 

12.

Սեյֆ երկաթյա չհրկիզվող

1

7880

 

13.

Հեռուստացույց «Shivaki»

1

185000

 

14.

Տեսամագնիտաֆոն «Shivaki»

1

110000

 

15.

Սեղան կլոր

1

17311

 

16.

Գրասեղան

1

175500

 

17.

Գրասեղան կոմբինացված

1

292500

   

18.

Գրասեղան նիստերի (10 աթոռներով)

1

321700

 

19.

Գորգ (3x4)

1

54000

 

20.

Ուղեգորգ (1.5x7.85)

1

50000

 

21.

Սառնարան «Stinol»

1

251500

 

22.

Բազկաթոռ

9

597312

 

23.

Հեռուստացույցի տակդիր

1

52500

 

24.

Բազմոց 2 բազկաթոռներով

1

227200

 

25.

Սեղան լրագրերի

1

85800

 

26.

Մագնիտաֆոն

1

189188

                Ընդամենը

3395420

         

071

1.

Ջահ

5

149708

 

2.

Ջահ

4

44071

 

3.

Միկրոհաշվիչ

13

62150

  

4.

Էլեկտրոսալիկ

4

22337

 

5.

Հեռախոսի ապարատ

20

132443

 

6.

Աթոռ կիսափափուկ

77

4620

 

7.

Կախարան հագուստի

11

4853

 

8.

Հայելի

2

1600

 

9.

Ժամացույց էլեկտրոնային

2

4300

 

10.

Սեղան լրագրերի

2

3600

 

11.

Բազկաթոռ դահլիճի

72

150520

 

12.

Կրակմարիչ ՕԽՊ-10

2

2900

 

13.

Դույլ հակահրդեհային

2

360

 

14.

Բահ

2

380

 

15.

Լինգ

1

380

  

16.

Սանդուղք

2

21500

 

17.

Դույլ ցինկապատ

6

8400

 

18.

Թեյնիկ

1

2000

 

19.

Սպասք թեյի

2

11200

 

20.

Թեյի բաժակների կոմպլեկտ

2

9000

 

21.

Ժամացույց պատի

2

7900

  

22.

Աթոռ կիսափափուկ

6

129600

 

23.

Ամբիոն

1

17000

 

24.

Պահարան պատի

3

120252

 

25.

Վարագույր

10

112000

 

26.

Օդափոխիչ

1

11000

 

27.

Եռացուցիչ էլեկտրական (ռադիատոր)

14

684450

 

28.

Կուվշին բաժակներով

2

11000

 

29.

Գորգածածկույթ

1

33750

 

30.

Ավտոանտենա

1

7500

  

31.

Բջջային հեռախոս

1

92800

 

32.

Ռադիոընդունիչ

2

68000

 

33.

Բաժակ

12

13000

 

34.

Բաժակ

12

5800

 

35.

Ափսե

6

2800

 

36.

Թեյնիկ

1

4500

 

37.

Եռացուցիչ սուրճի

1

3500

 

38.

Փոշեկուլ

1

27000

 

39.

Գրասեղան

2

86100

 

40.

Դանակ սեղանի

12

3000

 

41.

Բազմոցի պաստառ

1

16000

 

42.

Սկուտեղ

2

3700

 

43.

Ափսե (աղանդ.)

18

6440

 

44.

Գդալ թեյի

12

3120

 

45.

Պատառաքաղ

12

4440

 

46.

Դույլ

1

4000

 

47.

Ռադիոընդունիչ

12

60000

 

48.

Բահ

4

3600

 

49.

Կողպեք

3

2100

                Ընդամենը

2180674

                Ընդհանուրը

51682757

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ