ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2011թ. |
N 1018-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1 կետով.
«15.1 Նախարարին կից ստեղծվում է կոլեգիա, որը`
ա) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
բ) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
գ) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2011թ. դեկտեմբերի 28–ի N 1018-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«16» մարտի 2004թ. N 63 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Անասնաբուծության վարչություն
2) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
2. Բաժիններ
1) Բուսաբուծության բաժին
2) Ագրովերամշակման բաժին
3) Համակարգչային սպասարկման բաժին
4) Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
5) Ընդհանուր բաժին
6) Տնտեսական վերլուծության բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Երկրագործության պետական տեսչություն
2. Անասնաբուժական և անասնապահական պետական տեսչություն
3. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |