ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' հունվարի 2005թ. |
N 24 |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 63 և 2004թ. հունիսի 22-ի թիվ 243 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
«Ագրարային պետական տեսչությունների մասին» ԼՂՀ օրենքին (Հ0-142) համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 63 (2004թ. մայիսի 26-ի «ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 209 որոշմամբ կատարված փոփոխություններով հանդերձ) որոշման թիվ 2 հավելվածում և 2004թ. հունիսի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչության, անասնապահության պետական տեսչության և գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 243 որոշման վերնագրում, տեքստում և որոշմամբ հաստատված կանոնադրությունում (հավելված թիվ 2) «անասնապահության» բառը փոխարինել «անասնաբուժական և անասնապահական» բառերով:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |