Համարը 
N 806-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.16/22(289)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 399 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 դեկտեմբերի 2015թ.

N 806-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 399 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ, «Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ»  պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 63 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «ժբ»  և «ժգ»  ենթակետերով.

«ժբ) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.

ժգ) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը:».

բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «թ1»  և «թ2»  ենթակետերով.

«թ1) ջրային համակարգերի շահագործման հայեցակարգերի, ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

թ2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և իրականացման մոնիթորինգ:».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթները սահմանելու մասին» N 399 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, իսկ ջրային համակարգերի պահպանության բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 806-Ն որոշման 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2004 թվականի մարտի 16-ի N 63 որոշման 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

 I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

1) Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն

 

2. Բաժիններ

1) Գյուղատնտեսության ծրագրավորման, մարքեթինգի և ագրովերամշակման բաժին

2) Ջրային տնտեսության և ինժեներական մելիորացիայի բաժին

3) Ֆինանսաբյուջետային բաժին

4) Հաշվապահական հաշվառման բաժին

5) Բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժին

6) Իրավաբանական բաժին

7) Տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժին

8) Ընդհանուր բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

1) Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

2) Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչություն»:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ