ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"16" նոյեմբերի 2004թ. |
N 399 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 22-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում պետական վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, իսկ ջրային համակարգերի պահպանության բնագավառում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
(1-ին կետը փոփ. 28.03.2006 N 182, փոփ. 31.05.2011 N 328-Ն, խմբ. 03.12.2015 N 806-Ն)
2. Սահմանել, որ
ա) ջրային ռեսուրսների պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են, վերահսկողությունը՝
ջրի ազգային ծրագրի և ջրավազանային կառավարման պլանների իրականացման նկատմամբ՝ ջրային ռեսուրսների կառավարման մասով,
ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ,
ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի և ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի հաշվառման նկատմամբ,
ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների պահպանմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ,
ջրառի ծավալների ջրօգտագործման նպատակայնության և ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի չափաքանակների պահպանման նկատմամբ,
ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ,
ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ համակարգերի սանիտարական և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ,
ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի աշխատանքների կազմակերպման և իրացման նկատմամբ,
ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ.
բ) ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են, վերահսկողությունը՝
օրենքով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջրային համակարգերի օգտագործման ու պահպանման նկատմամբ,
ոռոգման և խմելու ջրերի մատակարարման ու ջրօգտագործման գործընթացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ,
ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների պահպանման նկատմամբ,
ջրային համակարգերի արդյունավետ օգտագործման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ: