Համարը 
N 399
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

 N 399

ք.Ստեփանակերտ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 22-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում պետական վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, իսկ ջրային համակարգերի պահպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:

(1-ին կետը փոփ. 28.03.2006 N 182)

2. Սահմանել, որ

ա) ջրային ռեսուրսների պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են, վերահսկողությունը՝

ջրի ազգային ծրագրի և ջրավազանային կառավարման պլանների իրականացման նկատմամբ՝ ջրային ռեսուրսների կառավարման մասով,

ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի և ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի հաշվառման նկատմամբ,

ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների պահպանմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ,

ջրառի ծավալների ջրօգտագործման նպատակայնության և ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի չափաքանակների պահպանման նկատմամբ,

ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ,

ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ համակարգերի սանիտարական և անօտարելի գոտիների) պահանջների կատարման նկատմամբ,

ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի աշխատանքների կազմակերպման և իրացման նկատմամբ,

ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ.

բ) ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթներն են, վերահսկողությունը՝

օրենքով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան ջրային համակարգերի օգտագործման ու պահպանման նկատմամբ,

ոռոգման և խմելու ջրերի մատակարարման ու ջրօգտագործման գործընթացում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների պահպանման նկատմամբ,

ջրային համակարգերի արդյունավետ օգտագործման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների նկատմամբ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ