Համարը 
N 174-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.02/05(250)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.03.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «Թումանյանի փողոց 62» բառերը կարդալ «Փետրվարի 20/1»:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» մարտի 2014թ.

N 174-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի

N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 63 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 5-րդ կետի «հայերեն» բառից հետո լրացնել «և ռուսերեն» բառերը.

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.

«Նախարարությունը համակարգում և հսկողություն է իրականացնում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի գործունեության նկատմամբ:».

3) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր «ը1», «ը2» և «ժդ1» ենթակետերով.

«ը1) հաստատում է նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի տարեկան գործունեության ծրագիրը.

ը2) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում է դրանց կատարման ընթացքը.

ժդ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողներին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման».

4) 26-րդ կետի «Թումանյանի փողոց 62» բառերը փոխարինել «Թումանյան 111/4» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ