ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ», «զ» ենթակետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 63 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
(2-րդ կետը խմբ. 28.12.2013 N 958-Ն)
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(5-րդ կետը լրաց. 28.03.2014 N 174-Ն)
6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:
Նախարարությունը համակարգում և հսկողություն է իրականացնում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի գործունեության նկատմամբ:
(6-րդ կետը խմբ. 28.12.2013 N 958-Ն, լրաց. 28.03.2014 N 174-Ն)
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) ագրոպարենային ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.
գ) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.
դ) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովումը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը.
ե) օրենքով սահմանված կարգով գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական գործունեության իրականացման ապահովումը.
զ) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը.
է) սննդի շղթայի (արտադրության և շրջանառության փուլեր) բոլոր փուլերում վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման գործընթացի աջակցության ապահովումը.
ը) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.
ժ) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը.
ժա) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի (այսուհետ` բուսասանիտարիա) բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:
(7-րդ կետը խմբ. 28.12.2013 N 958-Ն)
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
գ) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
դ) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ե) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
զ) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
է) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժ) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժա) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.
ժգ) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.
ժդ) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի մշակում և հաստատում.
ժե) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.
ժէ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:
(8-րդ կետը խմբ. 28.12.2013 N 958-Ն)
III. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
զ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել նախարարության համակարգի պետական մարմնի այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմնի պաշտոնում նշանակում կատարելու համար.
զ3) իր լիազորության սահմաններում հիմնում է գերատեսչական պարգևներ.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
ը1) հաստատում է նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի տարեկան գործունեության ծրագիրը.
ը2) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում է դրանց կատարման ընթացքը.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմնի ղեկավարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և պետական մարմնի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի և պետական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի պետական մարմնի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության և համակարգի աշխատողների թիվը.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժդ1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողներին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման.
ժե) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը լրաց. 28.12.2013 N 958-Ն, լրաց. 28.03.2014 N 174-Ն)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
(14-րդ կետը լրաց. 28.12.2013 N 958-Ն)
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
15.1 Նախարարին կից ստեղծվում է կոլեգիա, որը`
ա) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
բ) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
գ) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
(15.1-ին կետը լրաց. 28.12.2011 N 1018-Ն)
IV. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյան 115:
(26-րդ կետը փոփ. 28.12.2013 N 958-Ն, փոփ. 28.03.2014 N 174-Ն, փոփ. 22.12.2014 N 879-Ն)
V. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը լրաց. 28.12.2011 N 1018-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.12.2013 N 958-Ն, լրաց., փոփ. 28.03.2014 N 174-Ն, փոփ. 22.12.2014 N 879-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 63 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
1) Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
2) Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն
2. Բաժիններ
1) Բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժին
2) Գյուղատնտեսության ծրագրավորման և ագրովերամշակման բաժին
3) Տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժին
4) Իրավաբանական բաժին
5) Ընդհանուր բաժին
6) Տնտեսական վերլուծության բաժին
II . Առանձնացված ստորաբաժանումներ
1. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն
(Հավելված 2-ը խմբ. 26.05.2004 N 209, փոփ. 26.01.2005 N 24, խմբ. 20.12.2005 N 562, խմբ. 09.10.2007 N 417, խմբ. 28.12.2011 N 1018-Ն, խմբ. 14.03.2012 N 109-Ն, խմբ. 28.12.2013 N 958-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«16» մարտի 2004թ.
թիվ 63 որոշման |
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը
|
հաշվի
համար |
հ/հ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
010 |
1. |
Վարչական շենք |
1 |
21034564 |
|
Ընդամենը |
21034564 |
|
013 |
1. |
Պատճենահանման մեքենա Canon NP-1215 |
1 |
793504 |
| |
2. |
Պրինտեր LaserJet-5Լ |
1 |
189040 |
| |
3. |
Համակարգիչ Pentium -2 |
2 |
879600 |
| |
4. |
Պրինտեր HP DeskJet-690C գունավոր |
1 |
125733 |
| |
5. |
Սկաներ HP SJ-5p |
1 |
154166 |
| |
6. |
Համակարգիչ Pentium -3 |
2 |
924200 |
| |
7. |
Պրինտեր LaserJet-1100 |
2 |
300000 |
| |
8. |
Ներքին հեռախոս «Panasonic» 6-16KX-T |
1 |
666900 |
| |
9. |
Հեռուստացույց «Philips» |
1 |
100000 |
| |
10. |
Համակարգիչ Notebook Pentium-3 |
1 |
1090000 |
| |
11. |
Հեռուստացույց JVC |
1 |
150737 |
| |
12. |
Տեսամագնիտաֆոն JVC |
1 |
64900 |
| |
13. |
Համակարգիչ Pentium -4 |
1 |
607700 |
| |
14. |
Համակարգիչ 386/166 |
1 |
100000 |
| |
15. |
Ֆաքս Panasonic KX-FT73 |
1 |
201100 |
|
Ընդամենը |
6347580 |
|
015 |
1. |
Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213 |
1 |
3036369 |
| |
2. |
Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213 |
1 |
2918740 |
| |
3. |
Ավտոմեքենա «Նիվա» Վազ -21213 |
1 |
2825000 |
| |
4. |
Ավտոմեքենա ԳԱԶ 31-1000 |
1 |
2980800 |
| |
5. |
Ավտոմեքենա ՈւԱԶ 31514 |
1 |
3000000 |
| |
6. |
Ավտոմեքենա ԳԱԶ-3110-121 |
1 |
3963610 |
|
Ընդամենը |
18724519 |
| |
|
|
|
|
|
016 |
1. |
Օդավորակավորիչ |
19 |
282375 |
| |
2. |
Սառնարան «Սարատով» |
2 |
16760 |
| |
3. |
Բազմոց |
2 |
10424 |
| |
4. |
Բիլիարդի սեղան |
1 |
20850 |
| |
5. |
Պահարան երկաթյա |
5 |
62850 |
| |
6. |
Սեղան երկտումբանի |
18 |
123326 |
| |
7. |
Գրքերի պահարան |
12 |
90202 |
| |
8. |
Սեղան կոմբինացված |
8 |
76856 |
| |
9. |
Գրասեղան |
2 |
7000 |
| |
10. |
Պահարան հագուստի |
2 |
4000 |
| |
11. |
Սեյֆ երկաթյա |
12 |
83386 |
| |
12. |
Սեյֆ երկաթյա չհրկիզվող |
1 |
7880 |
| |
13. |
Հեռուստացույց «Shivaki» |
1 |
185000 |
| |
14. |
Տեսամագնիտաֆոն «Shivaki» |
1 |
110000 |
| |
15. |
Սեղան կլոր |
1 |
17311 |
| |
16. |
Գրասեղան |
1 |
175500 |
| |
17. |
Գրասեղան կոմբինացված |
1 |
292500 |
| |
18. |
Գրասեղան նիստերի (10 աթոռներով) |
1 |
321700 |
| |
19. |
Գորգ (3x4) |
1 |
54000 |
| |
20. |
Ուղեգորգ (1.5x7.85) |
1 |
50000 |
| |
21. |
Սառնարան «Stinol» |
1 |
251500 |
| |
22. |
Բազկաթոռ |
9 |
597312 |
| |
23. |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
52500 |
| |
24. |
Բազմոց 2 բազկաթոռներով |
1 |
227200 |
| |
25. |
Սեղան լրագրերի |
1 |
85800 |
| |
26. |
Մագնիտաֆոն |
1 |
189188 |
|
Ընդամենը |
3395420 |
| |
|
|
|
|
|
071 |
1. |
Ջահ |
5 |
149708 |
| |
2. |
Ջահ |
4 |
44071 |
| |
3. |
Միկրոհաշվիչ |
13 |
62150 |
| |
4. |
Էլեկտրոսալիկ |
4 |
22337 |
| |
5. |
Հեռախոսի ապարատ |
20 |
132443 |
| |
6. |
Աթոռ կիսափափուկ |
77 |
4620 |
| |
7. |
Կախարան հագուստի |
11 |
4853 |
| |
8. |
Հայելի |
2 |
1600 |
| |
9. |
Ժամացույց էլեկտրոնային |
2 |
4300 |
| |
10. |
Սեղան լրագրերի |
2 |
3600 |
| |
11. |
Բազկաթոռ դահլիճի |
72 |
150520 |
| |
12. |
Կրակմարիչ ՕԽՊ-10 |
2 |
2900 |
| |
13. |
Դույլ հակահրդեհային |
2 |
360 |
| |
14. |
Բահ |
2 |
380 |
| |
15. |
Լինգ |
1 |
380 |
| |
16. |
Սանդուղք |
2 |
21500 |
| |
17. |
Դույլ ցինկապատ |
6 |
8400 |
| |
18. |
Թեյնիկ |
1 |
2000 |
| |
19. |
Սպասք թեյի |
2 |
11200 |
| |
20. |
Թեյի բաժակների կոմպլեկտ |
2 |
9000 |
| |
21. |
Ժամացույց պատի |
2 |
7900 |
| |
22. |
Աթոռ կիսափափուկ |
6 |
129600 |
| |
23. |
Ամբիոն |
1 |
17000 |
| |
24. |
Պահարան պատի |
3 |
120252 |
| |
25. |
Վարագույր |
10 |
112000 |
| |
26. |
Օդափոխիչ |
1 |
11000 |
| |
27. |
Եռացուցիչ էլեկտրական (ռադիատոր) |
14 |
684450 |
| |
28. |
Կուվշին բաժակներով |
2 |
11000 |
| |
29. |
Գորգածածկույթ |
1 |
33750 |
| |
30. |
Ավտոանտենա |
1 |
7500 |
| |
31. |
Բջջային հեռախոս |
1 |
92800 |
| |
32. |
Ռադիոընդունիչ |
2 |
68000 |
| |
33. |
Բաժակ |
12 |
13000 |
| |
34. |
Բաժակ |
12 |
5800 |
| |
35. |
Ափսե |
6 |
2800 |
| |
36. |
Թեյնիկ |
1 |
4500 |
| |
37. |
Եռացուցիչ սուրճի |
1 |
3500 |
| |
38. |
Փոշեկուլ |
1 |
27000 |
| |
39. |
Գրասեղան |
2 |
86100 |
| |
40. |
Դանակ սեղանի |
12 |
3000 |
| |
41. |
Բազմոցի պաստառ |
1 |
16000 |
| |
42. |
Սկուտեղ |
2 |
3700 |
| |
43. |
Ափսե (աղանդ.) |
18 |
6440 |
| |
44. |
Գդալ թեյի |
12 |
3120 |
| |
45. |
Պատառաքաղ |
12 |
4440 |
| |
46. |
Դույլ |
1 |
4000 |
| |
47. |
Ռադիոընդունիչ |
12 |
60000 |
| |
48. |
Բահ |
4 |
3600 |
| |
49. |
Կողպեք |
3 |
2100 |
|
Ընդամենը |
2180674 |
|
Ընդհանուրը |
51682757 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |