ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի մարտի 23-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 50-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 15-ի «Մի շարք հաշվետվությունների ու տեղեկանքների ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և հարկային մարմին ներկայացման ժամկետները սահմանելու մասին» N 96-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի նախաբանից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,
2) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
3) հրամանի 2-րդ կետում «հրամանի 1-ին կետով հաստատված հաշվետվությունները և տեղեկանքները» բառերը փոխարինել «հրամանի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով հաստատված հաշվետվությունները և տեղեկանքը» բառերով, իսկ «ներառյալ» բառից հետո լրացնել «, իսկ 5-րդ ենթակետով հաստատված տեղեկանքը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերը,
4) հրամանով հաստատված N 2 հավելվածի հաշվետվության՝
ա. ձևի երկրորդ աղյուսակի 8-րդ սյունակը հանել,
բ. լրացման կարգի 32-րդ կետից հանել «ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների,» բառերը,
5) հրամանով հաստատված N 3 հավելվածի հաշվետվության՝
ա. ձևի 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. լրացման կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետ.
«5.1. 6-րդ և 7-րդ տողերում լրացվում են առևտրական կետերի (խանութներ, կրպակներ, տաղավարներ), վրանների, շարժական կետերի, շուկաների վաճառատեղերի և ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի իրականացման այլ վայրերի (կետերի) միջոցով (այդ թվում՝ կոմիսիոն հիմունքներով) իրացվող համապատասխանաբար ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող ապրանքները և սեփական արտադրության արտադրանքը:»,
գ. լրացման կարգի 10-րդ կետից հանել «` դրամական արտահայտությամբ» բառերը,
6) հրամանով հաստատված N 4 հավելվածի տեղեկանքի՝
ա. ձևի և լրացման կարգի վերնագրերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով,
բ. ձևի 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակից և լրացման կարգի 7-րդ կետից հանել «` ներառյալ անուղղակի հարկերը» բառերը,
գ. լրացման կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետ.
«9. Տեղեկանքում չեն ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները:»,
7) հրամանով հաստատված N 5 հավելվածի տեղեկանքի՝
ա. ձևի առաջին աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
|
« |
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
| |
», |
բ. լրացման կարգի 5-րդ կետում «ժամանակաշրջանը» բառը փոխարինել «տարին» բառով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի մարտի 23
ք. Ստեփանակերտ |
|