Համարը 
N 445
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» հոկտեմբերի 2007թ.

N 445

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 243 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» թիվ 243 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը` որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Իրականացնում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պետության և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունների կարգավորումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի գործառույթները:»:

2. Որոշմամբ հաստատված կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օվանից:

 

 

     ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

 2007թ. հոկտեմբերի 25-ի

թիվ 445 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի

 

ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայություն`

- ԼՂՀ կառավարության և ԼՂՀ վարչապետի որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության և կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժին

-ԼՂՀ վարչապետի հանձնարարականների և քաղաքացիների դիմում-բողոքների կատարման վերահսկողության բաժին

 

Արտադրական ենթակառուցվածքների վարչություն`

- էներգետիկայի բաժին

- կապի բաժին

- տրանսպորտի բաժին

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչություն`

- տարածքային կառավարման բաժին

- տեղական ինքնակառավարման բաժին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն`

- մամուլի բաժին

- կայքի թողարկման բաժին

 

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին

 

Իրավաբանական բաժին

 

Սոցիալական հարցերի բաժին

 

Քաղաքաշինության և բնական ռեսուրսների բաժին

 

Քարտուղարություն`

- անձնակազմի կառավարման բաժին

- արձանագրային բաժին

- համակարգչային բաժին

 

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին

 

Առաջին բաժին

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան