Համարը 
N 339-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.04.08/09(466)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2022թ.

N 339-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021

ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Արցախի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1003-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի վերնագրերից հանել «2021 ԹՎԱԿԱՆԻ» բառերը.

2) որոշման 1-ին կետից հանել «2021 թվականի» բառերը.

3) որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 3-րդ պարբերության «Արցախի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ,» բառերը.

4) որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«14. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝

1) ապահովել Արցախի Հանրապետության շրջաններում ՏՏ ոլորտում զբաղված անձանց թվի ավելացումը՝ ըստ տարիների՝

ա. 2022 թվականին՝ նվազագույնը 30 հոգով,

բ. 2023 թվականին՝ նվազագույնը 60 հոգով,

գ. 2024 թվականին՝ նվազագույնը 90 հոգով․

2) ապահովել Արցախի Հանրապետությունում ՏՏ ոլորտի արտադրանքի և ծառայությունների ծավալի առնվազն 10% աճ․

3) ապահովել ՏՏ ոլորտի մասնագիտություններով վերաորակավորման ծրագրերի դիմողների հետևյալ քանակը ըստ տարիների՝

ա. 2022 թվականին՝ առնվազն 600 դիմող,

բ. 2023 թվականին՝ առնվազն 1200 դիմող,

գ. 2024 թվականին՝ առնվազն 1800 դիմող:».

5) որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«15․ Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։»․

6) որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ