Համարը 
N 377-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.04.14/10(467)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.04.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
26-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2022թ.

N 377-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004

ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 26-ի ««Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 462 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

2) որոշման 5-րդ կետում «պետական կազմակերպության» բառերը փոխարինել ««Արցախի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն)» բառերով.

3) որոշման 9-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.

4) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2. Պետական կազմակերպությունը գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Արխիվային գործի մասին» օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան:»,

բ. 7-րդ կետում «ԱՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

գ. 14-րդ կետում «ֆինանսների» բառից հետո լրացնել «և էկոնոմիկայի» բառերը,

դ. 20-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,

ե. 29-րդ կետում «կազմակերպությունը» բառից առաջ լրացնել «պետական» բառը,

զ. 37-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.

5) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

ապրիլի 8-ի N 377-Ն որոշման

 

 

«Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

«26» նոյեմբերի 2004թ.

թիվ 462 որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

Հ/Հ

Ներկայացուցչության անվանումը

1․

Ասկերանի տարածքային ներկայացուցչություն

2․

Մարտակերտի տարածքային ներկայացուցչություն

3․

Մարտունու տարածքային ներկայացուցչություն

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ