ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում «օրենքի» բառից առաջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ռոտացիայի ենթակա հարկային ծառայության պաշտոններն են՝
1) հարկային մարմնի վարչության պետ,
2) հարկային տեսչության պետ,
3) հարկային մարմնի վարչության պետի տեղակալ,
4) հարկային մարմնի բաժնի պետ,
5) հարկային տեսչության պետի տեղակալ,
6) հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,
7) հարկային մարմնի խմբի ղեկավար,
8) հարկային տեսչության բաժնի պետ,
9) հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,
10) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,
11) հարկային մարմնի հարկային տեսուչ,
12) հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,
13) հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ,
14) հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ,
15) հարկային տեսչության հարկային տեսուչ,
16) հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ,
17) հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:»,
գ. 3-րդ կետում «առավելագույնը երկամյա» բառերը փոխարինել «առնվազն մեկամյա» բառերով,
դ. 5-7-րդ կետերից հանել «ծառայության» բառը,
ե. 6-րդ կետում «Հարկային» բառը փոխարինել «հարկային» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |