Համարը 
N 51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

 N 51

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել «Հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու» կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 51 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու

 

1. Սույնով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության պաշտոններում ռոտացիա իրականացնելու կարգը:

2. Ռոտացիայի ենթակա հարկային ծառայության պաշտոններն են`

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության պետ,

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության պետի տեղակալ,

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության բաժնի պետ,

-

հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,

-

հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր,

-

հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,

-

հարկային մարմնի ավագ օպերլիազոր,

-

հարկային մարմնի հարկային տեսուչ,

-

հարկային մարմնի օպերլիազոր,

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ,

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ,

-

շրջանային (քաղաքային) հարկային տեսչության հարկային տեսուչ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային ծառայողների աշխատանքը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով` հարկային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող առավելագույնը երկամյա աշխատանքային փուլերով:

Ռոտացիան` հարկային մարմնի ստորաբաժանումների հարկային ծառայողների տեղափոխումն է հարկային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` սույն որոշմամբ սահմանված կարգով:

4. Ռոտացիան չի տարածվում սույն կարգի 2-րդ կետում չնշված հարկային ծառայողների պաշտոնների վրա:

5. Հարկային ծառայողի ռոտացիան իրականացվում է հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշմամբ:

6. Առանձին դեպքերում` հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ, Հարկային ծառայության մարմնի ղեկավարը կարող է հարկային ծառայողների ռոտացիա չիրականացնել:

7. Հարկային ծառայության մարմնի ղեկավարը հարկային ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումը կայացնում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ: