ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ
25-Ի N 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության ոստիկանության զինանշանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության ոստիկանության զինանշանի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի «Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի N 184 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
ապրիլի 15-ի N 410-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ
1. Արցախի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ` զինանշան) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների և զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը Արցախի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն):
2. Զինանշանը դրվում է ոստիկանության պետի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է ոստիկանության դրոշի վրա:
3. Զինանշանի պատկերը զետեղվում է ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների, ինչպես նաև ոստիկանության զորքերի կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ու զորամասերի անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
Զինանշանի պատկերը սահմանված կարգով դրվում է նաև ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա:
4. Զինանշանի պատկերի կիրառումը թույլատրվում է տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով ոստիկանության հետ:
5. Զինանշանի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են ոստիկանության պետի կողմից:
6. Զինանշանը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կառավարության 2022 թվականի
ապրիլի 15-ի N 410-Ն որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ
1. Արցախի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ` զինանշան)՝ համաձայն ձևի, բաղկացած է սրից և վահանից (սուրը խորհրդանշում է ուժ և հարկադրանք, իսկ վահանը` պաշտպանություն, անվտանգություն):
2. Զինանշանի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2:
3. Զինանշանի վերին մասում նշված են «ԱՀ», իսկ ստորին մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
4. Արույրից պատրաստված վահանի կենտրոնում Արցախի Հանրապետության զինանշանն է:
5. Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է մուգ կարմիր արծնով:
6. Վահանի միջով անցնող սուրը, որը զինանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից:
7. Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով:
8. Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է:
9. Արույրից պատրաստված զինանշանը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
