Համարը 
N 426-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.04.26/11(468)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.04.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.04.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2022թ.

N 426-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 467-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ» բառերը փոխարինել «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ՈՒՂԵԳՐԻ,» բառերով.

2) նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) 1-ին կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ.

«5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի:».

4) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում.

ա. 2-րդ կետը «ուղեգրերի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ուղեգիր)՝ համաձայն սույն որոշման թիվ 5 հավելվածով հաստատված ձևի» բառերը,

բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 20-րդ կետը «կարող է» բառից հետո լրացնել «գրավոր» բառը.

5) որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի 6-րդ կետում «0,23» թիվը փոխարինել «0,12» թվով.

6) լրացնել նոր՝ թիվ 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

ապրիլի 20-ի N 426-Ն որոշման

 

 

«Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի 2009թ.

թիվ 467-Ն որոշման

 

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

օրինակ 1

տրվում է զննություն կատարողին

 

N 000000

______________________________________

զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն

 

ք._______________ ______________

զննության իրականացման վայրը (շրջան, քաղաք)

 

Ես` ______________________________________________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

__________________________________________________________________________________________

կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

Քաղաքացի ______________________________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

Բնակվող ___________________________________ հեռախոս __________________________________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

___________________________________________________________________________

բուժհաստատության անվանումը

 

_____________________________

զննության ներկայացնողի ստորագրությունը

 

 

-------------------------------------- կտրման գիծ ---------------------------------------

 

ՈՒՂԵԳԻՐ

ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

օրինակ 2

կցվում է վարչական նյութերին

 

N 000000

______________________________________

զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն

 

ք._______________ ______________

զննության իրականացման վայրը (շրջան, քաղաք)

 

Ես` ______________________________________________________________________________________

զննության ներկայացնողի պաշտոնը,

__________________________________________________________________________________________

կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,

Քաղաքացի ______________________________________________________________________________

ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին

Բնակվող ___________________________________ հեռախոս __________________________________

 

համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության

___________________________________________________________________________

բուժհաստատության անվանումը

 

_____________________________

զննության ներկայացնողի ստորագրությունը

1-ին օրինակն ստացա`

_______________________________________________________

սթափության վիճակը ստուգող աշխատակցի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը

 

___ ___________________20___թ.»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ